Ջեննեյան մզկիթ մայր տաճար (արաբ․՝ الجامع الكبير في جينيه‎‎), արևի տակ չորացած տիղմից կառուցված ամենամեծ կավե կառույցն է (շինություն) աշխարհում։ Մզկիթը գտնվում է Ջեննե քաղաքում, Մալի, Հարավային Աֆրիկայի Բանի (Բաղնիքի) գետի ողողահունում (ափին)։ Համալիրի մեջ է մտնում «Հին քաղաք Ջեննեն», 1988 թվականին մզկիթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Պատմություն
 
Մզկիթը ներկայումս, լուսանկարը արվել է 2003 թվականին
 
Գլխավոր մուտքը գտնվում է հյուսիսային պատին

Ջեննեի առաջին մզկիթի կառուցման թվագրության մասին փաստացի տվյալներ չկան, բայց կան հիշատակություններ ոչ ավելի վաղ, քան 1200 թվականն է, և ոչ ուշ, քան 1330 թվականն է[1]։

Մի քանի հարյուրամյակների ընթացքում Ջեննեն եղել է առևտրային կենտրոն և շատ կարևոր հանգույց տրանսսահարական ճանապարհի ոսկեվաճառների համար։ 15-րդ դարից 16-րդ դարերի ընթացքում Ջեննեն դարձավ այն վայրերից մեկը, որտեղից սկսվեց իսլամի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում[2]։

Մզկիթի համալիրի ընթացիկ կառուցումը ընթացավ երեք տարի և ավարտվեց 1907 թվականին (այլ տվյալներով 1909 թվական)[2]։ Շինարարական աշխատանքներին հետևում են Ջեննե քաղաքի որմնադիրների համքարության վերակացուն։ Այդ ժամանակ Ջեննեն համարվում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի գաղութ, և հնարավոր է, որ ֆրանսիացիները առաջարկել են քաղաքական և տնտեսական աջակցություն շինարարական աշխատանքներին և մզկիթին և նրա հարևանությամբ գտնվող մեդրեսին։ Մզկիթը կառուցված է մամլած կավից, ավազից և ջրից։ Այն կանգնեցվել է բարձր՝ երեք մետրանոց հարթակի վրա հենց այն տեղում, որտեղ 13-րդ դարից 14-րդ դարերը գտնվում էր մզկիթի համալիրի հին կառույցը։ Կառույցի չափերը հասնում են 75×75 մետրի, իսկ կենտրոնական աշտարակի բարձրությունը հասնում է մոտ 13 մետրի։

Մզկիթը էլեկտրաֆիկացվել է վերջերս։

Որոշ վայրերում մզկիթի օրիգինալ մակերեսը պատված է կղմինդրասալիկներով, որն էլ ոչնչացնում է վերջինիս պատմական կառուցվածքը, իսկ երբեմն էլ վտանգի տակ է դնում շենքի կառուցվածքային ամբողջականությունը։ Մզկիթի ծխականները դեմ էին նրա արդիականացմանը, որ ընթանում էր 1990-ական թվականներին։

Ինչպես ենթադրում են շատ ճարտարապետներ, Ջեննեի մզկիթը սուդանա-սահալինային ոճի ամենամեծ ձեռքբերումն է, թեև որոշակի իսլամական ազդեցությամբ[2]։ Մզկիթի մուտքը բաց է միայն մուսուլմանների համար։ Այս մասին զգուշացնում են մուտքի մոտ տեղադրված ինֆորմացիոն վահանակները։ Այս կանոնը տարածվում է Մալիի գրեթե բոլոր մզկիթներում [2]։

Bourgeois 1987 ↑ 2,0 2,1 2,2 2,3 Travel.ru
Photographies by:
Wegmann - CC BY 3.0
Devriese - CC BY 3.0
Adama Diop - Public domain
Fredy LECLERCQ - CC BY-SA 4.0
Fredy LECLERCQ - CC BY-SA 4.0
Flickr user: Juan Manuel Garcia Mexico City https://www.flickr.com/people/phase3/ - CC BY 2.0
Statistics: Position
4
Statistics: Rank
5929298

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
175938264Click/tap this sequence: 7111
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Մեծ մզկիթ Ջեննե ?

Booking.com
493.226 visits in total, 9.217 Points of interest, 405 Destinations, 29 visits today.