Albaicín

( Ալբայսին )

Ալբայսին (իսպ.՝ Albayzín, արաբ․՝ البيازين‎‎), բնակելի թաղամաս Իսպանիայի Գրանադա քաղաքում, որը ժառանգել է արաբական ճարտարապետության ազդեցությունը՝ Պիրենեյան թերակղզում մուսուլմանների գերիշխանության տարիներին։

Գրանադա քաղաքի Ալբայսին պատմական կենտրոնը՝ ալ-Համբրայի և Խեներալիֆեի հետ մեկտեղ ներառված է Իսպանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Պատմություն

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բլուրը, որի վրա էլ վեր է խոյանում Ալբայսինը, բնակեցված է եղել դեռևս Հռոմեական կայսրության գոյության ժամանակաշրջանում։ 8-րդ դարի կեսերին տեղի կառավարիչ Ասապ բեն Աբդերահմանը ներկայիս Սան Նիկոլասի հրապարակի տեղում կառուցում է պաշտպանական ամրություն։ 11-րդ դարում բերբերական ծագում ունեցող Զիրյաններն այստեղ կառուցում են օժանդակ պաշտպանական կառույցներ։

Նասրիյանների արքայատոհմի օրոք քաղաքը սկսում է բարգավաճել։ 14-րդ դարի կեսերին այն դառնում է արաբ վարպետների և առևտրականության կենտրոններից մեկը։ Անգամ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1432 թվականին, Ալբայսինի արաբ բնակչությունը կազմում էր շուրջ 60 հազար մարդ։

Photographies by:
Bert K. - CC BY 2.0
Statistics: Position
2313
Statistics: Rank
62651

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
354918762Click/tap this sequence: 4392
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ալբայսին ?

Booking.com
539.546 visits in total, 9.234 Points of interest, 405 Destinations, 33 visits today.