Amasya

( Ամասիա (քաղաք) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամասիա (այլ կիրառումներ)

Ամասիա (թուրքերեն՝ Amasya, հուն․՝ Ἀμάσεια), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության հյուսիսային մասում, Սև ծովը թափվող Իրիս (այժմ՝ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Ամասիայի մարզի վարչական կենտրոնն է։ Պատմական առումով գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Փոքր Հայքում։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։ Քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։

Պատմություն

Ամասիան ոմանք ենթադրաբար նույնացնում են խեթական Կարախանա բնակավայրի հետ։

Հնում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527 - 565) վարչական վերափոխությունից հետո՝ Երկրորդ Հայքի մեջ։ Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են Սիվասի մարզին։

Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին (մ.թ.ա. IV դ.)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով ՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր Միհրդատ Պոնտացին (մ.թ.ա. I դ.), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր Եվդոկիայի, Սեբաստիայի ու Խարբերդի հետ։ Ստրաբոնը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ Հովհաննես Դրասխանակերտցին վկայում է, որ քաղաքը գրավում էր հսկայական տարածություն, «տիեզերասահման քաղաք» էր։ Այստեղ կառուցել էին արքունի պալատներ, կերտել Վանի ուրարտական կառույցների նման ձեռակերտեր, ստեղծել վիմափոր դամբարաններ։ Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, Կոստանդին Ծիրանածինի հիշատակած Հայկական բանակաթեմի 7 նշանավոր քաղաքներից մեկը։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Արաբական հեղինակ [[Իբն Բատուտա]ն] գրում է, որ Ամասիան «մեծ ու գեղեցիկ քաղաք է. ունի գետեր, պարտեզներ, ծառեր և շատ պտուղներ։ Գետերի վրա կան անիվներ, պարտեզները ջրելու և խմելու համար։ Ունի լայն փողոցներ ու շուկաներ»։ Իբրև ծաղկուն քաղաք, Ամասիան իր վրա էր գրավել շատ նվաճողների ուշադրությունը։ Այն զավթել են հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, մոնղոլները։ Լենկթեմուրը 7 ամիս շարունակ պաշարել է այդ քաղաքը, բայց չի հաջողել այն գրավել։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ Սուլթանի օրոք, 1392 թվականին։ Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII-XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի։ Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով, որոնց մասին հիշատակություններ ունեն եվրոպական ճանապարհորդները՝ Տավերնիեն, Տուրնեֆորը, Մորիերը, Համիլտոնը և ուրիշներ։ Ամասիայում է կնքվել սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև 1555 թվականի հաշտությունը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվել է այդ երկու գիշատիչ պետությունների միջև։

Photographies by:
Statistics: Position
1802
Statistics: Rank
70449

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
426785319Click/tap this sequence: 7121
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ամասիա (քաղաք) ?

Booking.com
492.886 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 26 visits today.