Bandera d'Andorra ( Անդորրայի դրոշ )

Անդորրայի դրոշը Անդորրայի պետական խորհրդանիշերից է։ Այն հանդիսանում է երեք մասի բաժանված մի ուղղանկյուն, կազմված հաջորդաբար կապույտ, դեղին և կարմիր գծերից։ Կենտրոնական մասում Անդորրայի զինանշանն է նկարված. վահանակ, բաժանված չորս մասի՝ ամեն մասում մի խորհրդանշան։ Այն Անդորրայի դրոշն է դեռևս XIX դարից։ Կապույտն ու կարմիրը Ֆրանսիայի գույներն են, դեղինն ու կարմիրը Իսպանիայի։ Միասին նրանք խորհրդանշում են ֆրանս-իսպանական իշխանությունը Անդորրայում։ Վահանի՝ Անդորրայի զինանշանի վրա, պատկերված են Ուրխելյան եպիսկոպոսի թեմն ու գերանդին, երկու ցուլ, որոնք խորհրդանշում են Ֆրանսիան և Իսպանիան, իսկ դեղին ֆոնի վրա կարմիր գծերը Կատալոնիայի խորհրդանիշն է։ Ներքևում գրված է մի դևիզ. «Միասնությունը հզորացնում է» (լատ. Virtvs Vnita Fortior)

Destinations