Schlösser Augustusburg und Falkenlust

( Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ )

Աուգուստուսբուրգ պալատը (գերմ.՝ Augustusburg) և Ֆալկենլուստ որսորդական ամրոցը (գերմ.՝ Falkenlust), տեղակայված են Բրյուլ քաղաքի լանդշաֆտային այգում։ Հանդիսանում են Գերմանիայի՝ 18-րդ դարի ռոկոկո ոճի ճարտարապետության ամենավաղ օրինակներից։ 1984 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

19-րդ դարի սկզբին Ռեյնի մարզը, որտեղ տեղակայված էին ամրոցները, գրավված էր Նապոլեոնի կողմից։ Երբ 1809 թվականին նա տեսավ Աուգուստուսբուրգ պալատը, վշտացավ, որ չի կարող այն տանել իր հետ Ֆրանսիա։ Ռեյնլանդի ազատագրումից հետո՝ 1815 թվականին այն անցավ Պրուսսիայի տիրապետության տակ։ 1877 թվականից Վիլհելմ 1-ին կայսրը պալատն օգտագործեց որպես իր նստավայր։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Աուգուստուսբուրգը Գերմանիայի ղեկավարների կողմից օգտագործվում էր բազմաթիվ պետական ընդունելությունների անցկացման համար։ Հետպատերազմյան շրջանում այստեղ եղել են 100-ից ավել ղեկավարներ՝ օտարերկրյա կառավարություններից և իշխանություններից։ Դրանով էր հենց պայմանավորված բարեհաճ վերաբերմունքը Բոն քաղաքի հանդեպ, որը հանդիսանում էր ԳՖՀ-ի մայրաքաղաք։

Ներկայումս Աուգուստուսբուրգում կազմակերպվում են ամենօրյա էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար, իսկ հարակից այգիները օգտագործվում են որպես հանրային վայր կամ որպես համերգների անկացման վայր[1]։

http://www.dw.com/ru/дворец-аугустусбург-жемчужина-эпохи-рококо/a-4290265 Дворец Аугустусбург — жемчужина эпохи рококо — Сайт Deutsche Welle.
Photographies by:
ToLo46 - CC BY-SA 4.0
Gavailer - CC BY-SA 4.0
Statistics: Position
3973
Statistics: Rank
28294

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
483792615Click/tap this sequence: 6571
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ ?

Booking.com
493.611 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 124 visits today.