Castell de la Talaia

( Ատալայայի ամրոց )

Վիլյենա դե Ալատայա ամրոց (կատ.՝ Castillo Villena de Atalaya), պաշտպանական կառույց Իսպանիայի հարավում՝ Ալիկանտե պրովինցիայի Վիլյենա քաղաքում։ Սերա դե լա Վիլլա լեռնաճյուղավորումը (Ալիկանտե պրովինցիայի հյուսիս-արևմուտքում), որի վրա տեղակայված է ամրոցը, նախկինում եղել է սահման Կաստիլիայի ու Արագոնի թագավորության միջև։

1931 թվականի հունիսի 3-ին Ատալայայի ամրոցը հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան՝ ստանալով RI-51-0000366 գրանցման համարը։

Վիլյենա դե Ալատայա ամրոց (կատ.՝ Castillo Villena de Atalaya), պաշտպանական կառույց Իսպանիայի հարավում՝ Ալիկանտե պրովինցիայի Վիլյենա քաղաքում։ Սերա դե լա Վիլլա լեռնաճյուղավորումը (Ալիկանտե պրովինցիայի հյուսիս-արևմուտքում), որի վրա տեղակայված է ամրոցը, նախկինում եղել է սահման Կաստիլիայի ու Արագոնի թագավորության միջև։

1931 թվականի հունիսի 3-ին Ատալայայի ամրոցը հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան՝ ստանալով RI-51-0000366 գրանցման համարը։

Պատմություն
Torre del homenaje del castillo de la atalaya.jpg 

Ատալայայի ամրոցի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Արաբական աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1172 թվականին։

Ամրոցը կարևոր նշանակություն է ունեցել Կորդովայի ամիրայության հյուսիսային սահմանի վրա։ Ջեյմս I Արագոնցու զորքերը երկու անգամ պաշարել են այն, սակայն չեն կարողացել գրավել։ Ջեյմս I-ն ամրոցը գրավել է միայն գրավվել է թվականին։ Ամրոցը Կաստիլիայի թագավորությանն է հանձնվել 1244 թվականին կնքված Ալմիսրայի պայմանագրով։ Նա այն հանձնվել է Կալատրավայի օրդենին, սակայն Ինֆանտ Մանուելը վերցրել է այն, երբ դարձել է Վիլյենայի լորդ։ Ամրոցում բնակվել է նրա որդին՝ գրող Խուան Մանուելը։

1476 թվականին Վիլյենայի քաղաքացիները կաթոլիկ վանականների դրդմամբ ապստամբել են մարքիզի դեմ և կոտորել ամրոցում գտնվող հրեաներին ու կոնվերսոներին (կաթոլիկություն ընդունած հրեաներ կամ մուսուլմաններ)։ Այդ դեպքից հետո ամրոցը դադարել է մարքիզների նստավայր լինելուց և դարձել է թագավորական սեփականություն։

Վիլյենա դե Ատալայա ամրոցը կարևոր դեր է խաղացել 1700 թվականից մինչև 1714 թվականն Իսպանիայի անկախության համար մղված պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում ամրոցում ապաստանել են Ֆելիպե դե Բուրբոն V-ի կողմնակիցները, ովքեր իրենց երկրի անկախության համար պայքարում էին Ավստրիայի Կառլ թագավորի դեմ. Բուրբոնի կողմնակից 50 մարդ ութ օր ամրոցում դիմադրել է ավստրիացիների պաշարմանը, ովքեր ի վերջո ստիպված են եղել դադարեցնել պաշարումն ու հեռանալ։ Այդ պատերազմի ընթացքում ամրոցը զգալի ավերածությունների է ենթարկվել։

Հետագայում ամրոցը լքվել է[1]։ 1931 թվականին ամրոցում կատարվել են վերակառուցողական աշխատանքներ։ Նույն թվականին ամրոցը հայտարարվել է ազգային պատմական հուշարձան[2]։ 1958 թվականին ամրոցի վերակառուցումը վերսկսվել է։ Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1999 թվականին. վերականգնվել են ամրոցի ինտերիերն ու նրա պատերը[3]։

Soler García, José María (2002). «Monumentos: El castillo de Villena». Villena : Prehistoria - Historia - Monumentos (1ª edición). Madrid: Imprenta Taravilla. p. 178. ISBN 84-95112-05-1. Generalitat Valenciana. Conselleria de Cultura i Esport. Direcció General de Patrimoni Cultural Valencià Castillo la Atalaya o de los Pacheco Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ալատայա անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
287631954Click/tap this sequence: 1131
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ատալայայի ամրոց ?

Booking.com
492.973 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 46 visits today.