Banff National Park

( Բանֆ ազգային պարկ )

Բանֆ ազգային պարկ, Կանադայի առաջին ազգային պարկ, ստեղծվել է 1883, 1885 վարչապետ Ջոն Ա. Մակդոնալդի որոշմամբ քարանձավն իր մերձակա տարածքով համարվեց պաշտպանված տարածք։

Պատմություն

Գրիզլիների, գայլերի, իշայծյամների և կոյոտների ապրելավայր կանադական Ժայռոտ լեռներում գտնվող Բանֆ ազգային պարկն աշխարհի առավել տպավորիչ բնապատկերներից է՝ միաժամանակ ներառելով սարցադաշտեր, ջրավազանների սառցակալած մակերևույթներ, խիտ անտառներ, տաք աղբյուրներ և լճեր։

Պարկը ստեղծվել է 1883, երբ երկաթուղային բանվորները հայտնաբերեցին տաք աղբյուրներ Ալբերտա լեռան մեջ գտնվող մի քարանձավում։ Դրանով պայմանավորված՝ վարչապետ Ջոն Ա.Մակդոնալդի որոշմամբ 1885 քարանձավն իր մերձակա տարածքով համարվեց պաշտպանված տարածք։ Սա Կանադայի առաջին ազգային պարկն էր, որի սկզբնական անունը Քարքարոտ լեռների պարկ էր։

Ճանապարհներն ու երկաթուղին, ինչպես նաև երկու հյուրանոցների կառուցւմը տաք աղբյուրների հարևանությամբ հանգեցրին նրան, որ այդ տարածքում զարգացավ զբոսաշրջությունը։ Ձմեռային տուրիզմը սկզբնաորվեց 1917՝ Բանֆի ձմեռային տոնակատարությամբ, որի ուշադրության առանցքում հսկայական սառցե պալատն էր։ Տոնակատարությունը ժողովրդականացրեց դահուկացատկը, դահուկավազաքը և ձյունակոշիկներով ցատկը։

Որպես հետևանք՝ պարկը ընդլայնվեց մինչ իր այժմյան չափերը՝ 2564 քառ. մղոն (6666 կմ²) մոտ 5 անգամ ավելի քան Նյու-Յորքի տարածքն է, և վերանվանվեց Բանֆ ազգային պարկ։ Այսօր պարկը տարեկան հյուրընկալում է 5 մլն այցելու։

Photographies by:
Statistics: Position
4396
Statistics: Rank
24252

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
865314279Click/tap this sequence: 9737
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Բանֆ ազգային պարկ ?

Booking.com
493.646 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 163 visits today.