Белоградчишка крепост

( Բելոգրադչիկ (ամրոց) )

Բելոգրադչիկ ամրոց (բուլղար․՝ Белоградчишка крепост) կամ Կալետո (բուլղար․՝ Калето, թուրքերեն՝ kale` ամրոց բառից), հին ամրոց, որ գտնվում է Բուլղարիայում` Բալկանյան լեռների հյուսիսային լանջին` Բելոգրադչիկ քաղաքից հյուսիս-արևմուտք։ Բելոգրադչիկի ժայռերի հետ պատմական ու մշակութային կարևոր արժեք է ներկայացնում։ Բուլղարիայի այն ամրոցներից է, որ լավ են պահպանվել մինչև մեր օրերը։ Բուլղարիայի մշակույթի հուշարձան է։

Ամրոցային պատերի հաստությունը 2 մ է հիմքի մոտ, բարձրությունը` 12 մ։ Երեք առանձին ամրություններն իրար են միացված դարպասներով։ Ամրոցի ընդհանուր մակերեսը 10.210 մ² է։ Ավելի ուշ ամրոցը վերակառուցվել է` ստանալով Բուլղարիայի մշակույթի հուշարձանի կարգավիճակ։ Ներկայումս գտնվում է Պատմության թանգարանի ենթակայության տակ։

Պատմություն

Ամրոցը հիմնադրվել է դեռևս Հռոմեական կայսրության օրոք։ Շրջակա ժայռերը բնական լավ պաշտպանություն են հանդիսացել, այդ իսկ պատճառով ամրոցային պատեր են կառուցվել հիմնականում հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում։ Ամրոցն ավելի շատ ունեցել է դիտարկումների և ոչ պաշտպանական նշանակություն։ Ամրոցի բարձրությունը որոշ տեղերում հասել է 70 մ-ի։ 14-րդ դարում Իվան Սրացիմիր արքան ընդարձակել է ամրոցի տարածքը` մի քանի աշտարակներ կառուցելով լեռնազանգվածի դիմաց։ Նրա կառավարման օրոք Բելոգրադչիկ ամրոցը Բուլղարիայի կարևորագույն աշտարակն է եղել` իր չափերով զիջելով միայն ժամանակի մայրաքաղաք Վիդինի Բաբա Վիդա ամրոցին։

1396 թվականին թուրքերը գրավեցին ամրոցը` ոչ միայն վերափոխելով այն, այլև այնտեղ պահակազոր տեղակայելով ապստամբությունները ճնշելու նպատակով։ 19-րդ դարի սկզբին ամրոցը վերակառուցել են` նրան ավելացնելով թուրքական և եվրոպական ճարտարապետական տարրեր։ Վերակառուցման համար հրավիրվել են ֆրանսիացի և իտալացի ինժեներներ։ 1850 թվականին ամրոցը կարևոր դեր է խաղացել Բուլղարիայում հակաթուրքական ապստամբությունները ճնշելու գործում։ Վերջին անգամ ամրոցը պաշտպանական նկատառումներով օգտագործվել է 1885 թվականին` սերբա-բուլղարական պատերազմում։ Ներկայումս Բելոգրադչիկը թանգարան-ամրոց է։

Photographies by:
Yanko Malinov - CC BY-SA 4.0
Statistics: Position
2040
Statistics: Rank
61260

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
243671985Click/tap this sequence: 8112
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բելոգրադչիկ (ամրոց) ?

Booking.com
493.501 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 5 visits today.