Բլեդ (սլովեն.՝ Bled, գերմ.՝ Veldes հին աղբյուրներում՝ Feldes ), քաղաք Սլովենիայի հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Իտալիային և Ավստրիային։ Ըստ 2002 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը 5252 մարդ է, ողջ համայնքի բնակչությունը՝ 10 899։ Բլեդը գտնվում է Բլեյկո լճի ափին՝ Հուլյան Ալպերում՝ Տրիգլավ ազգային պարկում։ Հայտնի զբոսաշրջային ուղղություն է։
Սլավոնացիները Բլեդում բնակություն են հաստատել 7-րդ դարում[1]։ Բլեդի ամրոցը առաջին անգամ իր գերմանական Ֆելդես անվամբ հիշատակվել է 1004 թվականին, երբ Հենրիխ II-ը այն նվիրել է Բիկսենի եպիսկոպոսին՝ Ալբուինին։ 1278 թվականին Կրայնի հետ անցել է Ռուդոլֆ I-ին և դրանից հետո մտել Հաբսբուրգների իշխանության տակ մինչև Առաջին աշխարհամարտը, բացառությամբ 1809-1816 թվականները, երբ այն պատկանել է Իլլիրական նահանգին։
Ավստրո-Հունգարական կայսրության բաժանումից հետո Բլեդը պատկանել է Հարավսլավիային և վերածվել է Կարագեորգևիչների տան միապետների, ապա՝ Իոսիպ Տիտոյի նստավայրի։ 1991 թվականից սկսած՝ անկախ Սլովենիայի կազմում է։
↑ Плетерский А. Становление славянской государственности в Восточных Альпах // Studia Slavica et Balcanica Petropolitana 2012. № 2 (12)
Ավելացնել նոր մեկնաբանություն