हिन्दी सिनेमा ( Բոլիվուդ )

Բոլիվուդ (հինդի՝ बॉलीवुड, ուրդու՝ بالیوڈ, անգլ.՝ Bollywood), Հնդկաստանի Մումբայ քաղաքի (նախկինում՝ Բոմբեյ) կինոարդյունաբերության կենտրոնն է։ Անվանումը որոշվել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի՝ Հոլիվուդի համանմանությամբ։ Անվանումը ստացել են Բոմբեյ և Հոլիվուդ անվանումներից։

Բոմբեյի կինեմատոգրաֆիայի, Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված՝ Բոլիվուդ անվանմամբ 1970-ական թվականներին կնքել է հնդիկ կինոքննադատներից մեկը։ Բոլիվուդի կինոնկարները ունեն մի քանի բնորոշ առանձնահատկություններ։ Դրանց մի մասը մյուզիքլ է, այսինքն ֆիլմի սյուժեում ընդգրկված են երաժշտական համարներ։ Երկու մասի բաժանված կինոնկարը շարունակվում է մոտ 4 ժամ։ Սյուժեներում կիրառվում են հնդկական դասական թատրոնին բնորոշ թեմաներ. չարի դեմ բարու պայքարը, սիրո պայքար և այլն։ Բացի այդ, հայտնի է, որ Բոլիվուդի պրոդյուսերները աշխատում են ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ողջ Ասիայի և Աֆրիկայի լայն զանգվածների համար։

Բոլիվուդի ամենահայտնի կինոստուդիաները համարվում են Filmalaya և Film City, որոնք գտնվում են Մումբայի հյուսիսային մասում։ Բոլիվուդի կինոստուդիաներում տարեկան նկարահանվում են շուրջ 200 կինոնկարներ, հիմնականում Հինդի լեզվով, ավելի քիչ՝ ուրդու և պանջաբի լեզուներով։ Հինդի լեզվով նկարահանված կինոնկարների տարեկան եկամուտը կազմում է մի քանի միլիարդ դոլար, ընդ որում տարեցտարի եկամուտն ավելանում է՝ շնորհիվ ավելի հաջողված ֆիլմերի։ 2009 թվականին լույս տեսած «Երեք հիմարներ» ֆիլմը, որի ռեժիսորը Ռաջկումարա Խիրանին էր, առաջին անգամ հատել է երեք միլիարդ հնդկական ռուփիի սահմանը, որը համարժեք է 65 միլիոն դոլարի։ Ֆիլմը մի քանի տարի շարունակ համարվում էր Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմը, մինչև 2013 թվականին իր տեղը զիջեց «Ченнайский экспресс», «Байкеры 3» և 2014 թվականին՝  «Пикей» ֆիլմերին, որոնց ռեժիսորը կրկին Ռաջկումարա Խիրանին էր։