Sfinxul din Bucegi

( Բուչեջիի Սֆինքս )

Բուչեջիի Սֆինքս (ռումիներեն՝ Sfinxul din Bucegi), բնական ծագմամբ ժայռ Ռումինիայում՝ Բուչեջիի բնության պարկի տարածքում։ Այն իր անունն ստացել է 1936 թվականին, երբ 8 մետր բարձրություն և 12 մետր լայնություն ունեցող ժայռը ուղիղ անկյան տակ նայելիս նմանեցվել է սֆինքսի արձանին։

Տեղակայված է ծովի մակարդակից 2216 մ բարձրության վրա։ Ունի անսովոր տեսք, ինչը հիշեցնում է հին եգիպտական սֆինքսի քանդակ։ Այդ տեսքը ժայռն ստացել է քամու հետևանքով տեղի ունեցած էրոզիայի արդյունքում, ինչին ենթարկվել է ավազաքարից ու կրաքարից բաղկացած լեռը։ Ժայռի վրա «դեմքի» հայտնվելու երևույթն ունի նաև իր առասպելական բացատրությունը։

Բուչեջիի Սֆինքսը ոչ հեռու տեղակայված Բաբելե ժայռերի հետ միասին ընդգրկված է Ռումինիայի բնության յոթ հրաշալիքների ցանկում։ Բուչեջիի Սֆինքսի եզրագիծն առավել հստակ երևում է նոյեմբերի 21-ին, երբ արևն իջնում է։

Photographies by:
Statistics: Position
2044
Statistics: Rank
62281

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
145697382Click/tap this sequence: 1556
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բուչեջիի Սֆինքս ?

Booking.com
491.244 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 88 visits today.