Բուդվա (չեռն.՝ Budva / Будва) քաղաք Չեռնոգորիայում, երկրի արևմտյան ափամերձ շրջանում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։

Բուդվա քաղաքը հիմնադրվել է մոտ 2500 տարի առաջ և համարվում է Ադրիատիկ ծովի ափին գտնվող հնագույն բնակավայրերից մեկը։ Բուդվան Չեռնոգորիայի ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։

Այն հայտնի է իր ավազե լողափներով, գիշերային կյանքով և յուրօրինակ միջերկրածովային ճարտարապետությամբ։

Պատմություն

Բուդվա քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Ըստ լեգենդի, քաղաքը հիմնադրել է Կադմոսը, ով սպանելով տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, փախչել է Հունաստանից։ Հաստատվելով հյուսիսում՝ նա բնակվել է այնտեղ իր կնոջ՝ Հարմոնիի հետ։

Քաղաքը իրենից ներկայացնում է երկու քաղաքակրթությունների (հունական և հռոմեական) ներդաշնակություն։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից և Հռոմեական կայսրության պառակտումից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի, որտեղ մի մասում սկսեցին կառավարել բարբարոսական ցեղերի ստեղծած իշխանությունները, իսկ արևելյան հատվածը անցավ Բյուզանդիային։

Միջնադարի ժամանակահատվածում Բուդվա քաղաքը եղել է Դուկլայի թագավորության, Սերբիայի և սլովանական Զետայի իշխանության ներքո։ 1420-1797 թվականներին քաղաքում իշխել են վենետիկցիները։

Այս ժամանակահատվածում քաղաքը ստացավ Բուդվա անվանումը։ Այն համարվում է վենետիկյան Ալբանիայի խոշոր քաղաքներից մեկը։ Այս շրջանում քաղաքի հարևանությամբ՝ Բալկանյան թերակղզում, զարգանում էր Օսմանյան կայսրությունը։

Միջնադարի կեսերին՝ վենետիկյան տիրապետության շրջանում, քաղաքը փոքր էր և նրա բնակչությունը չէր գերազանցում 1000 մարդը։

1815 թվականին կայացած Վիեննայի վեհաժողովի արդյունքում իտալացիները քաղաքից նահանջեցին և այս հողերը տրվեցին Ավստրիային։ 1815-1867 թվականներին Բուդվան համարվում էր Ավստրիայի թագավորության մասը։

1867 թվականին Ավստրիան դարձավ երկիշխանություն՝ Ավստրո-Հունգարիայի թագավորություն անվան տակ և քաղաքում հաստատվեցին նոր իշխանություններ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բուդվան միացել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությանը, իսկ արդեն 1929 թվականից Հարավսլավիային։

1930-ական թվականներին քաղաքը աստիճանաբար սկսեց զարգանալ որպես առողջարան։ 1941 թվականին քաղաքը ռազմակալեց Ֆաշիստական Իտալիան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածությունների հետրևանքով քաղաքի բնակչության ավելի քան կեսը մահացան, սակայն 1944 թվականի նոյեմբերի 22-ին քաղաքը ազատագրվեց նացիստներից։

1970-80-ականներին քաղաքում կտրուկ զարգացել է զբոսաշրջային արդյունաբերությունը։ Բուդվան սկսեց ձեռք բերել արևմտյան զբոսաշրջային առողջարանի կարգավիճակ։ 1979 թվականի ապրիլի 15-ին քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում ավերվեց քաղաքի մեծ մասը։ Սակայն հիմա դժվար է գտնել հետքեր, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ բոլոր շենքերը վերականգնվել են։

2006 թվականին քաղաքը ազատագրվեց Սերբիա և Չերնոգորիա պետությունից և անցավ Չեռնոգորիա անկախ պետության կազմ։

Photographies by:
Bratislav Tabaš - CC BY-SA 3.0
Petr Kraumann - CC BY 3.0
Statistics: Position
6966
Statistics: Rank
9189

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
943562187Click/tap this sequence: 3614
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Բուդվա ?

Booking.com
508.492 visits in total, 9.227 Points of interest, 405 Destinations, 275 visits today.