Bratislavský hrad

( Բրատիսլավայի ամրոց )

Բրատիսլավա ամրոց (սլովակ.՝ Bratislavský hrad, գերմ.՝ Pressburger Schloss, հունգ.՝ Pozsonyi Vár), ամենակարևոր և գլխավոր ամրոցը Բրատիսլավայում, Սլովակիայի մայրաքաղաքում։ Այն տեղակայված է Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբ գետի ափին, ժայռոտ բլրի վրա։ Դարեր շարունակ եղել է քաղաքային համայնապատկերի անբաժան մասը։

Մոնումենտալ շինությունը, որը 20-րդ դարի երկրորդ կեսին վեր է խոյացել ավերակներից, խորհրդանշում է սլովակական պատմության ավելի քան հազարամյա պատմությունը։ Կառույցն ընդգրկված է Սլովակիայի մշակույթի ազգային հուշարձանների ցանկում։

Ամրոցից բացվում է հրաշալի տեսարաններ դեպի Բրատիսլավա, Ավստրիա, իսկ պարզկա եղանակին նաև տեսանելի են Հունգարիայի որոշ հատվածներ։ Շատ լեգենդներ են կապված ամրոցի պատմության հետ։

Բրատիսլավա ամրոց (սլովակ.՝ Bratislavský hrad, գերմ.՝ Pressburger Schloss, հունգ.՝ Pozsonyi Vár), ամենակարևոր և գլխավոր ամրոցը Բրատիսլավայում, Սլովակիայի մայրաքաղաքում։ Այն տեղակայված է Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբ գետի ափին, ժայռոտ բլրի վրա։ Դարեր շարունակ եղել է քաղաքային համայնապատկերի անբաժան մասը։

Մոնումենտալ շինությունը, որը 20-րդ դարի երկրորդ կեսին վեր է խոյացել ավերակներից, խորհրդանշում է սլովակական պատմության ավելի քան հազարամյա պատմությունը։ Կառույցն ընդգրկված է Սլովակիայի մշակույթի ազգային հուշարձանների ցանկում։

Ամրոցից բացվում է հրաշալի տեսարաններ դեպի Բրատիսլավա, Ավստրիա, իսկ պարզկա եղանակին նաև տեսանելի են Հունգարիայի որոշ հատվածներ։ Շատ լեգենդներ են կապված ամրոցի պատմության հետ։

Պատմություն
 
Սիգիզմունդի դարբաս

Ամրոցը վերակառուցվել է հիմնովին։ Տեղի բլրի վրա առաջին կառույցը մոտավորապես հայտնվել է Եգիպտական բուրգերի կառուցման ժամանակաշրջանում (Մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի 2-րդ կես)։ Այդ միջնաբերդը հավանաբար հայտնի է դարձել կելտերի ժամանակշրջանում։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, որի սահմանն անցնում էր Դանուբի երկայնքով, այստեղ էր գտնվում դրա սահմանակետերից մեկը։

Ներկայիս ամրոցի ընդարձակումը կարելի է հետևել Նիտրանյան իշխանության ժամանակից, երբ այստեղ առաջացան բազմաթիվ հանրահայտ շինություններ։ Հնագույն ձեռագիր վկայությունները վերագրվում են 907 թվականին, դրանք պահվում են «Զալցբուրգյան անալներ» լատինական ձեռագրերում։ Նիտրանյան իշխանության և Մեծ Մորավիայի ժամանակաշրջանի վերաբերյալ վկայում են բազիլիկի մնացորդները, որոնք գտնվում են 19-րդ դարի սանդղավանդի արևելյան հատվածում։ Ամրոցը նաև հիշատակվում է Բրատիսլավայի մասին գրավոր վկայություններում, որոնք թվագրվում են 907 թվականին։

Աստիճանաբար սլավոնական իշխանության ամրոցից, բազում վերակառուցումներից և վերափոխումներից հետո, վեր է խոյացել միջնադարյան ամրոցը, որը 19-րդ դարի կեսին ժուպայի (արևմտյան և հարավային սլավոնների վարչական միավոր) կենտրոնն էր։ Այն դարձել է Հունգարիայի արքայական գանձարանը, իսկ ավելի ուշ արքայական ամրոց, որտեղ թագադրում էին հունգարացի արքաներին։ Ըստ գրավոր վկայությունների 16-րդ դարի առաջին քառորդում ամրոցի ամենաբարձր կետում տեղադրվել է բնակելի աշտարակ, որն այսօր մնացել է արքայական աշտարակի պատերի ներսում։ Բնակելի աշտարակը հայտնաբերվել է հնագիտական հայտնագործությունների արդյունքում։ 1207 թվականին հուլիսի 7-ին Բրատիսլավայի ամրոցում՝ նախկին հունգարական ամրոցում, ծնվել է սուրբ Ելիզավետա Հունգարացին։

 
Բրատիսլավայի ամրոցի ներսակողմը

1221 թվականին Կաթոլիկ եկեղեցին տեղափոխվել է ամրոցից։ Այստեղից էլ ավատատիրական կենտրոնը սկսել է իր ինքնուրույն զարգացումը։

Ներկայիս կառույցի մոնումենտալ շինությունը ձևավորվել է հետգոթական վերակառուցման ժամանակ, որն իրականացվել է Սիգիզմունդ I Լյուքսեմբուրգցի թագավորի օրոք՝ սկսած 1427 թվականին։ Սկզբնական ամրաշինությունները՝ բակի, Ասպետական սրահի, տնտեսական կառույցների, զանգակատան ու ներքին շինությունների հետ միասին, իրենցում ամփոփել են նաև նախկին բնակելի աշտարակի մնացորդները։ 1431-1434 թվականներին այստեղ կառուցվել է մեծ երկհարկանի պալատ։ Հետգոթական ճարտարապետությունն այստեղ արտահայտված է լավ պահպանված պատուհանների, շքամուտքերի և պահոցների մեջ, ինչը հրաշալի համադրված է ներկայիս ձևավորման մեջ։ Սիգիզմունդների վերակառուցումը տևել է դարեր շարունակ՝ Մեծ Մորավյան և վաղ գոթական ամրացումների շնորհիվ, որոնցից են բաստիոնները, շքամուտքերը և մի ճանապարհ, որը ձգվում էր Դանուբի երկայնքով։

 
Բրատիսլավայի ամրոցի պարտեզը

Ամրոցի ներկայիս տեղագրությունը, որն ունի քառանկյուն տեսք, իրենից ներկայացնում է վերածննդյան և վաղ բարոկկո ոճով կառուցված շինություն։ Ի տարբերություն Գերմանիայի ուշ գոթական ուղղվածության, 1552 և 1639 թվականների իրականացված շինարարությունների ժամանակ, մասնակցել են իտալացի ճարտարապետներ, որոնք բերել են իրենց երկրրի մշակույթը դեպի հյուսիսային երկրներ։ Վերակառուցումից հետո ամրոցը դարձել է հուգարացի արքաների թագադրման վայրը, որոնց թուրքական զորքերը վտարել էին հունգարական նախկին պետության կենտրոնից՝ Բուդայից։ Այդ ժամանակվա փոփոխությունները մեզ են հասել միայն մասամբ՝ մի որմնանկարներով պատ, որը վերագրվում է 16-րդ դարի կեսին, առաջին հարկի դահլիճի էրկերի մի մասը և հարակից դահլիճի ոսկեզօծ բացվածքը։ Այնուամենայնիվ այդպիսով կարելի է պատկերացում կազմել այդ դարաշրջանի ինտերիերների մասին։

Վերջին հսկայական վերակառուցումը, որը փոխարինել է ամրոցի նշանակությունը հաբսբուրգյան արքայական պալատով, տեղի է ունեցել 1750-60-ականներին հանրահայտ եվրոպացիների՝ ֆրանսիացիների, իտալացիների և ավստիացիների ճարտարապետների նախագծերով։ 1760 թվականին, ըստ Գիլդեբրանդի նախագծով կառուցվել է ևս մեկ պալատ, որը կոչվել է Թերեզիանում, որում արտացոլվում է դարաշրջանի վեհությունը։ Նոր պալատում կային պատկերասրահ, գրադարան և արվեստի նմուշների հարուստ հավաքածու։ Ուշ բարոկկո ժամանակաշրջանում պալատի տեսքը միանգամայն փոխվել է, դա նաև վերաբերում է հիմնական կառուցվածքային տարրերին, օրինակ՝ աստիճաններին, դահլիճին և զանգակատանը։ Այս բոլոր փոփոխությունները արվել են հզոր ուրվագիծը պարզեցնելու համար։ Ռազմական ամրոցի ընդարձակ տարածքները, որոնք սկզբում հատկացված էին մարտական տեխնիկայի գործածության և պաշտպանության համար, ձևավորվեցին ֆրանսիական պարտեզներով, որոնք լրացվեցին ճարտարապետական կոթողներով, շքամուտքերով, ամառային և ձմեռային տաղավարներով, ձիանոցով։ Պալատին հարող տարածքի վերակառուցման նպատակն էր Բրատիսլավայի ամրոցը դնել լավագույն եվրոպական արքայական պալատների հետ նույն հարթության վրա։

 
Ամրոցի տեսքը վերևից

18-րդ դարի վերջը անկումային ժամանակաշրջան էր Բրատիսլավա քաղաքի համար՝ որպես պետության թագավորական կենտրոն։ Մարիա Թերեզա Իոսիֆ II-ի մահից հետո այստեղ հիմնվում է կրթական կենտրոն և կաթոլիկ հոգևորականության սեմինարիա։ Այդ տարիներին գրվել է սլովակ ժողովրդի պատմության կարևոր մասը, ձևավորվել էր կրթված մարդկանց խումբ, որոնք պայքարում էին ժողովրդական լուսավորչության համար։ Այդ շարժման գլուխ էր կանգնել Անտոն Բերնոլակը՝ սլովակական լեզվի առաջին կոդիֆիկատորը։

1811 թվականին ամրոցը հրդեհվել է, և չնայած նրա վիճակը բարելավելու բազմաթիվ փորձերին, շուրջ 140 տարի այն մնացել է ավերված։ Նոր պատմությունը սկսվել է 1953 թվականին, երբ ձեռնարկվում է դրա վերանորոգումը։ 1953-1968 թվականներին վերակառուցման աշխատանքները իրականացվել են Ա․ Պիֆլայի և Դ․ Մարտինչեկի նախագծերով։ Նորոգումից հետ ամրոցը կրկին ստացել է այն տեսքը, որն ունեցել էր 18-րդ դարի վերջին։

Photographies by:
Statistics: Position
842
Statistics: Rank
126604

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
971386425Click/tap this sequence: 4957
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բրատիսլավայի ամրոց ?

Booking.com
493.309 visits in total, 9.217 Points of interest, 405 Destinations, 113 visits today.