Chùa Trấn Quốc

( Չանկուչոկ (պագոդա) )

Չանկուչոկ, (վիետ․՝ Chùa Trấn Quốc, chữ nôm` 鎭國寺, տուա չան կուոկ), Հանոյի ամենահին պագոդան։ Կառուցվել է 6-րդ դարում` Լի Նամ Դեի թագավորության ժամանակ։ Այն վերակառուցվել է 17-րդ դարում, անցել կապիտալ վերանորոգում 1815 թվականին։ Տեղակայված է Արևելյան լճի` Հանոյի ամենամեծ քաղցրահամ լճի կղզում։

Համարվում էր Թհենլոնգում բուդդայականության կենտրոնը`Լեի արքայատոհմի և Չանի արքայատոհմի ժամանակ։ Այժմ սուրբ վայր է համարվում բուդիստների համար, ինչպես նաև պագոդա են այցելում վիետնամցի և օտարազգի հյուրերը։

Պատմություն

Լի Նամ Դեի (544—548) կայսրի կառավարության ժամանակ պագոդան սկզբնականորեն կառուցվել է Կարմիր գետի ափին` Խոա գյուղի շրջանում (ներկայումս Ֆու Յեն թաղամասի և Չան Վու Տայ Հո շրջանի միջև)։ Տաճարն անվանվել է Կխայ Կուոկ (Khai Quoc)։ 15-րդ դարում այն անվանվել է Տխայ Տոնգ (Thai Tong), իսկ Չանկուոկում անվանափոխվել է 17-րդ դարում Լե Հի Տոնգ կայսեր կողմից։ 1615 թվականին Կարմիր գետի` իր հունից դուրս գալու վախի պատճառով կառավարությունը որոշեց տեղափոխել ամբողջ տաճարը Ոսկե ձկան կղզի (Kim Ngu), որը գտնվում էր Արևելյան լճում։ Պագոդա լճի միջով կարելի է հասնել փայտե ճանապարհով, որը կառուցվել է 1620 թվականին։

Պագոդան վերականգնվել և մեծացվել է Լե Հի Տոնգի կառավարման ժամանակ` 1639 թվականին։

1813 թվականին սկսվեց քանդված տաճարի վերականգնումը, իսկ ավարտվեց՝ 1815 թվականին։

Պագոդան իրենից ներկայացնում է 15-մետրանոց 11 հարկերից կազմված ստուպա։ Յուրաքանչյուր հարկի ներսում դրված է Բուդդայի արձանը։ Աղոթասրահի հետևում գտնվում են 10 դամբարաններ և զանգակատուն։ Պագոդայում պահվում են մի քանի արժեքավոր արձաններ, որոնց մեջ է Բուդդայի ոսկե արձանը և հնագույն բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Պագոդայի շրջակայքում կա մեծ այգի։

1989 թվականին պագոդան դարձել է վիետնամական ազգային մշակույթի պատմական հուշարձան։

Photographies by:
Thang Nguyen - CC BY-SA 2.0
Statistics: Position
7138
Statistics: Rank
8168

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
821476359Click/tap this sequence: 1318

Google street view

Where can you sleep near Չանկուչոկ (պագոդա) ?

Booking.com
491.277 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 22 visits today.