Chicago

( Չիկագո )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չիկագո (այլ կիրառումներ)

Չիկագոն (անգլ.՝ Chicago, կարդ.՝ Շիքագո), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում։

Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնն է (Նյու Յորքից հետո) և Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն տրանսպորտային հանգույցը։ Գտնվում է Միչիգան լճի հարավարևմտյան ափին, Իլինոյս նահանգում։ Վարչական կենտրոնը Կուկ շրջանն է։

Չիկագոյի բնակչությունը (2014 թվականի դրությամբ) կազմում էր 2 722 389 մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան (տարբեր արվարձանների հետ միասին) կոչվում է «Մեծ Չիկագո» կամ «Չիկագո Երկիր» (անգլ.՝ Chicagoland, անվանումն առաջարկել է Chicago Tribune թերթը 20-րդ դարի սկզբին)։ Ագլոմերացիայում բնակվում է 9 551 031 մարդ։ Այն բնակչության թվով երկրում 37-րդ տեղն է զբաղեցնում։

Չիկագոն նաև համարվում է Միջին Արևմուտքի տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութայի...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չիկագո (այլ կիրառումներ)

Չիկագոն (անգլ.՝ Chicago, կարդ.՝ Շիքագո), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում։

Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնն է (Նյու Յորքից հետո) և Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն տրանսպորտային հանգույցը։ Գտնվում է Միչիգան լճի հարավարևմտյան ափին, Իլինոյս նահանգում։ Վարչական կենտրոնը Կուկ շրջանն է։

Չիկագոյի բնակչությունը (2014 թվականի դրությամբ) կազմում էր 2 722 389 մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան (տարբեր արվարձանների հետ միասին) կոչվում է «Մեծ Չիկագո» կամ «Չիկագո Երկիր» (անգլ.՝ Chicagoland, անվանումն առաջարկել է Chicago Tribune թերթը 20-րդ դարի սկզբին)։ Ագլոմերացիայում բնակվում է 9 551 031 մարդ։ Այն բնակչության թվով երկրում 37-րդ տեղն է զբաղեցնում։

Չիկագոն նաև համարվում է Միջին Արևմուտքի տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային մայրաքաղաքը։ Ոչ պաշտոնապես այն նաև անվանում են «Երկրորդ Քաղաք» և «Քամիների քաղաք»։ Առաջին անգամ Չիկագոն անվանվել է «Քամիների քաղաք» 1858 թվականին «Chicago Tribune» թերթի հոդվածում։

Պատմություն 17-19-րդ դարեր
 
Չիկագոյի մեծ հրդեհի պատկերը
 
Գրառում, որտեղ Չիկագոն առաջին անգամ կոչվել է «Քամիների քաղաք»։

1674 թվականին ժամանակակից Չիկագոյի տեղում ֆրանսիացի ճիզվիտ Ժակ Մարքետի կողմից հիմնադրվել է միսիոներական կետ։

Չիկագոն քարտեզի վրա ի հայտ է եկել 1833 թվականին, որպես 350 բնակչություն ունեցող գյուղ[1]։ «Չիկագո» անվանումն իրենից ներկայացնում է ֆրանսիացիների կողմից տեղական հնդկացիական լեզվի «shikaakwa» բառի փոփոխված բառ, որը թարգմանաբար նշանակում է «վայրի սոխ» կամ «սխտոր»[2][3][4][5]։

1837 թվականին Չիկագոն քաղաքի կարգավիճակ է ստացել, իսկ արդեն 1840 թվականին բնակչությունը կազմել է ավելի քան 4 հազար մարդ։ Գրավելով հարմար աշխարհագրական դիրք ԱՄՆ-ի արևմուտքի և արևելքի միջև, Չիկագոն շատ արագ դառնում է երկրի տրանսպորտային հանգույցը, ինչն իր հերթին զարգացնում է քաղաքի արդյունաբերությունը, ինչպես նաև գրանվում է ներգաղթյալների աճ։ 1856 թվականին քաղաքային մունիցիպալիտետը հավանություն է տվել ԱՄՆ-ում առաջին կոյուղու կառուցման նախագիծը[6]։

1871 թվականին քաղաքի մեծ մասն այրվել է Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ։ Դա հնարավորություն տվեց վերակառուցել քաղաքը և առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում նոր շինարարական բումի համար, ինչը հանգեցրեց նրան, որ քաղաքը դարձել է ԱՄՆ-ի ճարտարապետական կենտրոն[7]։

«Timeline: Early Chicago History»։ Chicago: City of the Century։ WGBH Educational Foundation And Window to the World Communications, Inc.։ 2003։ Արխիվացված օրիգինալից 2009-05-26-ին։ Վերցված է 2009-05-26  "Origin of the word Chicago"// History of Chicago, A. T. Andreas, Chicago (1884) pp 37–38. Swenson, John F. (Winter 1991)։ «Chicagoua/Chicago: The origin, meaning, and etymology of a place name»։ Illinois Historical Journal 84 (4): 235–248։ ISSN 0748-8149։ OCLC 25174749  McCafferty, Michael (դեկտեմբերի 21, 2001)։ «"Chicago" Etymology»։ The LINGUIST List։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22  McCafferty Michael (Summer 2003)։ «A Fresh Look at the Place Name Chicago»։ Journal of the Illinois State Historical Society (Illinois State Historical Society) 96 (2)։ ISSN 1522-1067։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 5-ին։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22  «Chicago Daily Tribune, Thursday Morning, February 14»։ Jonathanriley.net։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 4  Bruegmann, Robert (2004—2005). Built Environment of the Chicago Region. Encyclopedia of Chicago (online version).
Photographies by:
Statistics: Position
1529
Statistics: Rank
80659

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
514827693Click/tap this sequence: 8143
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չիկագո ?

Booking.com
539.005 visits in total, 9.233 Points of interest, 405 Destinations, 13 visits today.