Kungagraven i Kivik

( Չիվիկի դամբարան )

Չիվիկի դամբարան կամ Չիվիկի արքայական դամբարան (շվեդերեն՝ Kungagraven, Kungagraven i Kivik), Շվեդիայի Սկոնե նահանգի Չիվիկ քաղաքից հարավ-արևելք (55°41′ հս․ լ. 14°14′ ավ. ե.), արևելյան ափեզրից 320 մ հեռու հայտնաբերված դամբարան է։ Թվագրված է մ․ թ․ ա․ 1000 թվական։ Նման՝ բրոնզե դարի դամբարաններ Սկանդինավիայում տարածված են եղել և ավանդաբար կոչվել են ռյոսե։

Երկար ժամանակ դամբարանը օգտագործվել է որպես քարհանք։ 1784 թվականին երկու գյուղացի այստեղ գերեզման են հայտնաբերել, որից հետո սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։

Իր կառուցվածքով և չափերով դամբարանը առանձնանում է բրոնզե դարի եվրոպական այլ դամբարաններից։ Սարկոֆագների վրա ժայռապատկերներ կան, որոնք պատկերում են մարդկանց, կենդանիների (թռչունների և ձկների), նավեր, լուրի (փողային երաժշտական գործիք) վրա նվագելը, զանազան աբստրակտ խորհրդանշաններ։ Կա նաև երկու ձիերի լծված, չորս անվաճաղ ունեցող կառքի պատկեր, որի շու...Կարդալ ավելին

Չիվիկի դամբարան կամ Չիվիկի արքայական դամբարան (շվեդերեն՝ Kungagraven, Kungagraven i Kivik), Շվեդիայի Սկոնե նահանգի Չիվիկ քաղաքից հարավ-արևելք (55°41′ հս․ լ. 14°14′ ավ. ե.), արևելյան ափեզրից 320 մ հեռու հայտնաբերված դամբարան է։ Թվագրված է մ․ թ․ ա․ 1000 թվական։ Նման՝ բրոնզե դարի դամբարաններ Սկանդինավիայում տարածված են եղել և ավանդաբար կոչվել են ռյոսե։

Երկար ժամանակ դամբարանը օգտագործվել է որպես քարհանք։ 1784 թվականին երկու գյուղացի այստեղ գերեզման են հայտնաբերել, որից հետո սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։

Իր կառուցվածքով և չափերով դամբարանը առանձնանում է բրոնզե դարի եվրոպական այլ դամբարաններից։ Սարկոֆագների վրա ժայռապատկերներ կան, որոնք պատկերում են մարդկանց, կենդանիների (թռչունների և ձկների), նավեր, լուրի (փողային երաժշտական գործիք) վրա նվագելը, զանազան աբստրակտ խորհրդանշաններ։ Կա նաև երկու ձիերի լծված, չորս անվաճաղ ունեցող կառքի պատկեր, որի շուրջ երկար շորերով մարդիկ են պատկերված։

Այժմ դամբարանը բաց է այցելուների առջև։

Photographies by:
Statistics: Position
5358
Statistics: Rank
17357

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
347198265Click/tap this sequence: 5124
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չիվիկի դամբարան ?

Booking.com
492.092 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 143 visits today.