Dacia ( Դակիա )

Դակիա (լատ.՝ Dacia), պատմական տարածաշրջան անտիկ շրջանում։ Հռոմեական կայսրության ժամանակներում Դակիան ընդգրկում էր Բալկաններից հյուսիս ընկած, Տիսա, Դունայ, Դնեստր գետերի և Կարպատյան լեռների միջև գտնվող հսկայական տարածքները։ Դակիայի բնակիչները՝ դակերը մոտ էին գտնվում թրակիական ցեղերին և ունեին հնդեվրոպական ծագում։ Նրանց կողմից կատարվող անընդհատ Հռոմեական կայսրության տարածք կատարվող թալանչիական արշավանքները (հատկապես դակերի արքա Դեցեբելի գլխավորությամբ հռոմեական կայսր Դոմիցիանոսի օրոք) ստիպեցին Տրայանոս կայսերը սկսել պատերազմ դակերի դեմ։ Երկու արշավանքերի ընթացքում (101 - 102 և 105 - 107 թթ.) դակերը գլխովին ջախջախվեցին; Նրանց գլխավոր քաղաքը՝ Սարմիզեգետուզան նվաճվեց։ Դակիա մեծ մասը վերածվեց հռոմեական պրովինցիայի, որից հետո սկսվեց դակերի հռոմեականացումը, որի հետևանքով դակերը կորցրեցին իրենց լեզուն և մշակույթը։


Destinations