Վենեսուելա
Context of Վենեսուելա
Վենեսուելա (իսպաներեն՝ Venezuela, ՄՀԱ՝ [/vɛn.ɛ.'zueɪ.lə/]), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում։ 1999 թվականից կոչվում է Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն։
Երկիրը պարունակում է ցամաքային շրջան ու բազմաթիվ կղզիներ Կարիբյան ծովում։ Սահամանակից է Գայանային՝ արևելքում, Բրազիլիային՝ հարավում և Կոլումբիային՝ արևմուտքում։ Կան զանազան փոքր կղզիներ հյուսիսում։ Վենեսուելան գտնվում է հասարակածի շրջակայքում, Հյուսիսային կիսագնդում։
Վենեսուելան Իսպանիայի նախկին գաղութներից մեկն է։ Ունի հողային վեճեր Գայանայի հետ, և նախապես ուներ վեճեր Կոլումբիայի հետ՝ Վենեսուելայի ծոցի նկատմամբ։ Այժմ Վենեսուելան ճանաչված է իր քարյուղի և իր բնական բազմազանության և գեղեցկության շնորհիվ։
Բնակչության քաղաքակենտրոնության առումով Վենեսուելան գրավում է առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Վենեսուելացիների մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, երկրի հյուսիսում։ Կարակասը երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այլ կարևոր քաղաքներն են՝ Վալեն...Կարդալ ավելին
Վենեսուելա (իսպաներեն՝ Venezuela, ՄՀԱ՝ [/vɛn.ɛ.'zueɪ.lə/]), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում։ 1999 թվականից կոչվում է Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն։
Երկիրը պարունակում է ցամաքային շրջան ու բազմաթիվ կղզիներ Կարիբյան ծովում։ Սահամանակից է Գայանային՝ արևելքում, Բրազիլիային՝ հարավում և Կոլումբիային՝ արևմուտքում։ Կան զանազան փոքր կղզիներ հյուսիսում։ Վենեսուելան գտնվում է հասարակածի շրջակայքում, Հյուսիսային կիսագնդում։
Վենեսուելան Իսպանիայի նախկին գաղութներից մեկն է։ Ունի հողային վեճեր Գայանայի հետ, և նախապես ուներ վեճեր Կոլումբիայի հետ՝ Վենեսուելայի ծոցի նկատմամբ։ Այժմ Վենեսուելան ճանաչված է իր քարյուղի և իր բնական բազմազանության և գեղեցկության շնորհիվ։
Բնակչության քաղաքակենտրոնության առումով Վենեսուելան գրավում է առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Վենեսուելացիների մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, երկրի հյուսիսում։ Կարակասը երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այլ կարևոր քաղաքներն են՝ Վալենսիա, Մարակաիբո, Սյուդադ Գայանա և այլն։