Yellowstone National Park

( Ելոուսթոուն (ազգային պարկ) )

Ելոուսթոունը (անգլ.՝ Yellowstone National Park) միջազգային կենսոլորտային ազգային պարկ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, աշխարհի առաջին ազգային այգին (հիմնադրված է 1872 թվականի մարտի 1-ին), Վայոմինգ, Մոնթանա և Այդահո ԱՄՆ-ի նահանգների տարածքին։ Տարածքը 898,3 հազ. հեկտար է։

Կան ջրաբուխներ (ավելի քան 3000), ցեխային հրաբուխներ և լճեր։ Տարածված են փշատերև անտառներ, կենդանիներից՝ բիզոն, սև և գորշ արջեր, եղջերուներ, թռչուններից՝ շեփորահար կարապ, սպիտակագլուխ ծովարծիվ և այլն։ Զբոսաշրջիկության հիմնական սեզոնը հունիս–օգոստոսն է։

ԱՄՆ Այդահո, Վայոմինգ և Մոնթանա նահանգներում տեղակայված Յելոուսթոն ազգային պարկը, որտեղ է նաև աշխարհի ամենահայտնի՝ «Փորձառու զինվորականը» գեյզերը, պաշտոնապես գոյություն ունեցող ամենահին ազգային պարկն է:

1872թ. հիմնադրված ժայռոտ լեոներով շրջապատված բարձրավանդակի վրա տարածվում է շուրջ 3500 քառ. մղոն (9000կմ², որը մոտավորապես այնքան է, որքան Պուերտո Ռիկեյի տարածքը)։

Յելոուսթոուն պարկի առավել տ...Կարդալ ավելին

Յելոուսթոուն պարկի առավել տեսարժան վայրերից են մոտ 20 մղոն (32կմ) երկարությոմբ, 1000 ոտնաչափ (300մ) խորությամբ և ավելի քան 2500 ոտնաչափ (800մ) լայնությամբ մուգ կարմիր Մեծ կանիոնը՝ «զարդարված» 40-ից ավելի ջրվեժներով՝ ներառյալ Ստորին, Վերին և Աշտարակ

ջրվեժները։ Ստորին ջրվեժի ջրերը գահավիժում են 300 ոտնաչափ (100մ) բարձրությունից՝ ավելի բարձր, քան Նիագարայի ջրվեժը։

Պարկի եկրաբանական բնութագրերը կազմավորվել են պարկի ընդերքում գտնվող հրաբխի ժայթքումների ազդեցությամբ։ Մոտ 640 000 տարի առաջ տեղի ունեցած վերջին ժայթքման հետևանքով Յելոուսթոուն Կալդերայում ձևավորվեց հրաբխային պայթյունից գոյացած հսկայական խառնարան, որն աշխարհի առավել խոշորներից է իր 50 մղոն (80կմ) երկարությամբ և 35 մղոն (55կմ) լայնությամբ։ Հրաբխային շարունակվող ակտիվության հետևանքով պարկում այժմ բխուն են ավելի քան 10000 տաք աղբյուրներ՝ ներառյալ գոլորշի և ցեխ ժայթքող աղբյուրները, գեյզերները և ջերմուկները։

Պարկի հրաբխային ծագման շնորհիվ աշխարհի գեյզերների և տաք աղբյուրների մոտ երկու երրորդը նրա տարածքում է, այդ թվում՝ «Շոգենավը» (ամենամեծը), «Փորձառու զինվորականը» (ամենականոնավոր ժայթքողը)։ Միջինում «Փորձառու զինվորականը» ժայթքում է յուրաքանչյուր 90 րոպեն մեկ՝ ցայտելով մինչև 8400 տակառ (32000լ) ջուր։ Ժայթքումները կարող են տևել 5 րոպե՝ հասնելով 180 ոտնաչափ (60մ) բարձրության։

Յելոուսթոունը հայտնի է նաև իր ֆաունայով և, ըստ արժանվույն կոչվում է, Հյուսիսային Ամերիկայի Սերենգեթի, քանի որ բազմաթիվ զարմանահրաշ կենդանիների հսկայական վայրի գանզվածներ ազատորեն շրջում են պարկի տարածքում։

Photographies by:
Opal_Pool_YNP2.jpg: Acroterion derivative work: Gaendalf - CC BY-SA 3.0
Statistics: Position
215
Statistics: Rank
299153

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
821945736Click/tap this sequence: 1979

Google street view

Where can you sleep near Ելոուսթոուն (ազգային պարկ) ?

Booking.com
491.162 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 0 visits today.