天坛
( Երկնքի տաճար )Երկնքի տաճարը (չինարեն՝ 天壇, անգլ.՝ The Temple of Heaven) համարվում է Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Պեկինի կենտրոնական մասի հարավում՝ կայսերական պալատից հարավ-արևելեք։ Երկնքի տաճարը կառուցվել է Մին դինաստիայի կառավարության օրոք՝ 1420 թվականին, երբ Յուն Լե կայսրը Չինաստանի մայրաքաղաքը Նանկինից տեղափոխեց Պեկին։ Ի սկզբանե այն կառուցվել է որպես «Երկնքի և Երկրի» տաճար և այստեղ են անցկացվել Երկրին և Երկնքին նվիրված արարողությունները։ Սակայն 1530 թվականին Պեկինի հյուսիսում կառուցվել է առանձին Երկրին նվիրված տաճար և այդ ժամանակից ի վեր Երկնքի տաճարը դարձել է հատուկ վայր, որտեղ կայսրերը երկրպագում էին միայն Երկնքին և աղոթում աստվածներին լավ բերք ստանալու համար։
Երկնքի տաճարը (չինարեն՝ 天壇, անգլ.՝ The Temple of Heaven) համարվում է Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Պեկինի կենտրոնական մասի հարավում՝ կայսերական պալատից հարավ-արևելեք։ Երկնքի տաճարը կառուցվել է Մին դինաստիայի կառավարության օրոք՝ 1420 թվականին, երբ Յուն Լե կայսրը Չինաստանի մայրաքաղաքը Նանկինից տեղափոխեց Պեկին։ Ի սկզբանե այն կառուցվել է որպես «Երկնքի և Երկրի» տաճար և այստեղ են անցկացվել Երկրին և Երկնքին նվիրված արարողությունները։ Սակայն 1530 թվականին Պեկինի հյուսիսում կառուցվել է առանձին Երկրին նվիրված տաճար և այդ ժամանակից ի վեր Երկնքի տաճարը դարձել է հատուկ վայր, որտեղ կայսրերը երկրպագում էին միայն Երկնքին և աղոթում աստվածներին լավ բերք ստանալու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն