甘丹寺

( Գանդեն )

Գանդեն (տիբեթերեն དགའ་ལྡན, վայլի dga' ldan), վանք Տիբեթի Լհասա քաղաքից 47 կմ արևելք գտնվող Վանգբուր լեռան վրա, բուդդայական ամենամեծ վանքերից մեկը և Տիբեթական բուդդիզմի հայտնի գելուգ դպրոցի համալսարանը, ինչպես նաև ուխտատեղի։ Վանքի վանահայրն է Գանդեն Տրիպան՝ գելուգ դպրոցի պաշտոնական ղեկավարը։ «Գելուգ» անունը «Գանդեն լուգ» անվանման հապավումն է, որը նշանակում է «Գանդենի ավանդույթ»։ Նախկինում Գանդենը եղել է երեք պետական մենաստաններից մեկը։ Գանդեն անունը տիբեթերեն սանսկրիտից թարգմանաբար նշանակում է Տուշիտա՝ Բուդդա Մայտրեի լեգենդար օթևանը։ Գտնվում է 4500 մ բարձրության վրա։

Պատմություն

Գանդենը հիմնադրվել է 1409 թվականին Ցոնգկապայի աշակերտների կողմից, ով այստեղ է եկել իր աշակերտներից մեկի՝ Գենդուն Դուբի (1391-1474, հետմահու ճանաչվել է որպես Դալայ Լամա I) հետ։ Գենդուն Դուբը ևս երկու աշակերտի հանձնարարել է ղեկավարել շինարարությունը, իսկ վանքի հիմնական շինարարությունը ավարտվել է մեկ տարվա ընթացքում։ Մահից առաջ Ցոնգկապան իր գլխարկը և վանական թիկնոցը տվել է իր աշակերտ Գյալցաբ Դարմա Ռինչենին՝ խորհրդանշելով նրա նշանակումը որպես վանահայր[1]։

Ավելի ուշ Գանդենը, որը բաժանվել է երկու քոլեջների՝ Շարցե և Չժանգցե, վերածվել է հսկայական վանական համալիրի, որտեղ սովորել է մինչև չորս հազար վանական։ Երկուսն էլ համատեղում են սուտրայի և տանտրիզմի ուսումնասիրությունները։ Դասավանդման մեթոդները ներառում են անգիր, տրամաբանություն և բանավեճ։ Քոլեջները շնորհում են աստիճաններ տարբեր նվաճումների մակարդակների համար, որոնք գնահատվում են քննությունների և պաշտոնական հանրային քննարկումների միջոցով[2]։

Տենզին Գյամցխոն՝ 14-րդ Դալայ Լաման (ծնված 1935 թվականին), ավարտական աստիճանի քննություն է հանձնել Գանդենում 1958 թվականին։ Նա պնդում է, որ առանձնահատուկ սերտ կապ է զգացել Ցոնգկապայի հետ[3]։

Վանքը գրեթե ամբողջությամբ ավերվել է Մշակութային հեղափոխության ժամանակ (1966-1968), բայց հետո վերակառուցվել է։ Վերականգնումը շարունակվում է 1980-ականներից[4]։ 1996 թվականի սկզբին՝ Դալայ Լամայի վրա արգելանք կիրառելուց հետո, Գանդենում 400 վանականներ ապստամբել են։ Նրանց գնդակոծել են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զորքերը, որոնք սպանել են երկու, վիրավորել մի քանի, ձերբակալել հարյուր վանականի։ 2012 թվականի դրությամբ մոտ 400 վանական է եղել, և արագ առաջընթաց է արձանագրվել վանքի վերակառուցման գործում[5]։ Այժմ վանքում 200-ից ավելի վանականներ կան։

Լհասայից հեռու գտնվելով՝ Գանդենը զբոսաշրջիկների և ուխտավորների շրջանում այդքան էլ հայտնի չի եղել, քան Սերան և Դրեպունգը, չնայած որ Գանդենում են գտնվել պատմական գելուգ դպրոցի վարչական ու քաղաքական ղեկավարները։

Гой-лоцзава Шоннупэл Всезнающий Лобсан-Тагпа-пэл (Цзонхава) // Синяя летопись / пер. с тиб. Ю. Н. Рериха; пер. с англ. О. В. Альбедиля и Е. Ю. Харьковой. — 2-е изд. — СПб.: Евразия, 2001. — С. 567. — 768 с. — ISBN 5-8071-0092-1 Berzin, 1991 Laird, 2006, էջ 125–126 Dowman, 1988, էջ 99–100 Buckley, 2012, էջ 174
Photographies by:
Statistics: Position
5139
Statistics: Rank
18378

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
456871932Click/tap this sequence: 7618
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Գանդեն ?

Booking.com
493.415 visits in total, 9.220 Points of interest, 405 Destinations, 221 visits today.