Հաջ

Հաջ (արաբ․՝ حَجّ‎‎‎), ուխտագնացություն` կապված Մեքքա (Ալ Հարամ մզկիթ) և դրա մերձակայք (Արաֆաթ լեռ, Մուդալիֆա և Մինա հովիտներ) կատարելիք այցելության հետ։ Հաջը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը` Շահարդայից, Նամազից, Զաքաթից (Նվիրաբերություն-հարկ) և Պահքի (Ռամադան) ամսից հետո։

Իսլամը հիմնված է 5 հիմնասյուների վրա. վկայություն առ այն, որ չկա այլ Աստված Ալլահից բացի և Մուհամմեդը Ալլահի ծառան է ու նրա մարգարեն (արաբերեն՝ لا اله الا الله و محمد رسول الله, լա իլահ իլլա-լլահ, ուա Մուհամմադ ռասուլու-լլահ), աղոթք, Ռամադան ամսին պահվող ծոմ (տես` պահք), հարուստների կողմից ի աջակցություն աղքատների վճարվող Զաքաթ և Հաջի ուխտագնացություն։ Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ. պարտադիր՝ հաջ ալ-իֆրադ, ումրա (փոքր հաջ), հաջ աթ-թամաթուա կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջ ալ-կիրան։