Հայկական կոնյակ

Հայկական կոնյակ, Հայաստանում արտադրված ալկոհոլային խմիչքի ապրանքանիշի անվանում։

Հայկական կոնյակները ԽՍՀՄ-ի տարիներին արժանանում էին արժեքավոր մրցանակների, զբաղեցնում էին առաջին հորիզոնականները, որի համար մեծ ճանաչում էին գտնում աշխարհի տարբեր երկրներում։

Կառավարության որոշմամբ ներմուծվել է «Արբուն» բառը, որպես նոր ապրանքանիշի անվանում։ Այս ամենը նպատակ ունի «Հայկական կոնյակ» և «Հայկական ապրանքանիշ» հասկացությունները սահմանազատել ընդհանուր կոնյակներից։ Համաձայն, գործող «Խաղողի հումքից պատրաստված ալկոհոլային խմիչքների մասին» օրենքի, խմիչքների տեսակները բացարձակապես նույնականացված են, մասնավորապես այն խմիչքները, որոնք բավարարում են մի շարք արտադրական պահանջներին։ Խմիչքներից որոշները պատրաստված են կայուն սպիրտով և, միայն, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աճող խաղողների տեսակներից. շշալցված են Հայաստանում։ Միևնույն ժամանակ նույն օրենքը սահմանում է «կոնյակ» հասկացությունը, որն ներառում է 40% ներմուծված և 60% տեղական սպիրտ։ Իրոք, կառավարության որոշումը վերաբերվում է «կոնյակ» հասկացությանը, որը փոխարինվել է «արբուն» բառով։

Հայկական առավել հայտնի կոնյակներն (Արարատ, Անի, Ախթամար, Նաիրի և այլն) այժմ արտադրվում են Pernod Ricard Armenia ընկերության կողմից։

Destinations