Torre de Hércules

( Հերակլեսի աշտարակ )

Հերակլեսի աշտարակ (իսպ.՝ Torre de Hércules), գործող փարոս Իսպանիայի Լա Կորունյա քաղաքի հյուսիսային մասում։ Կառուցվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, համարվում է աշխարհի ամենահին փարոսը և հին աշխարհի փարոսներից միակ օգտագործվողը։ Կառույցն ունի 55 մ բարձրություն և գտնվում է մի թերակղզու վրա, որի ժեռուտ ափը 57 մ բարձրություն ունի Ատլանտյան օվկիանոսի Բետանոս ծոցից։ Կա վարկած, ըստ որի՝ Լա Կորունյայի խորհրդանիշ դարձած աշտարակից էլ (columna) առաջացել է քաղաքի անվանումը (իսպ.՝ La Coruña)։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն՝ այն կապված է կելտական «clunia» (իռլանդերեն՝ cluain) բառին, որ նշանակում է մարգագետին։

Հերակլեսի աշտարակը ազգային նշանակության կարևորություն ունի։ 2009 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Օբյեկտի մեջ են գտնվում նաև աշտարակի հարևանությամբ գտնվող հնագույն կառույցը, քանդակների պուրակը, երկաթի դարի ժայռապատկերները և մուսուլմանական դամբարանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
248159736Click/tap this sequence: 1434
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հերակլեսի աշտարակ ?

Booking.com
493.415 visits in total, 9.220 Points of interest, 405 Destinations, 221 visits today.