Гопак ( Հոպակ )

Հոպակ (ուկր.՝ гопа́к), ուկրաինական ժողովրդական տղամարդկանց պար։ Անունը հավանաբար առաջացել է պարելու ժամանակ «հոպ» բացականչությունից։ Իմպրովիզացիոն բնույթի պար-մրցույթ է։ Պարաձևին հատուկ են բարձր թռիչքները, չաթմայի տարբեր տեսակները։ Այժմ պարում են նաև կանայք։ Հոպակը ունի բազմաթիվ տարբերակներ, որոնք կատարվում են մենապարի, զուգապարի ու խմբապարի տարբեր դասավորումներով։ Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարաձևով և պարեղանակով մտել է շատ օպերա-բալետային ստեղծագործությունների մեջ, մշակվել կոմպոզիտորների կողմից (Մ. Մուսորգսկի, Պ. Չայկովսկի, Ն. Ռիմսկի-Կորսակով, Ս.Գուլակ-Արտեմովսկի, Ա. Խաչատրյան)։


Destinations