Kiwi (bird) ( Կիվիներ )

Կիվիներ (լատ.՝ Apteryx) անողնուցավոր թռչունների կարգի ներկայացուցիչ։ Կիվիները տարածված են Նոր Զելանդիայում (Ստյուարտ կղզում)։ Հայտնի է 3 տեսակ։ Թևերը շատ փոքր են և փափուկ փետուրների մեջ չեն երևում (այդ պատճառով նրան անվանում են «ապտերիքս», լատիներենից թարգմանաբար՝ անթև)։ Կիվին զարմանահրաշ թռչուն է. նա մի շարք հատկանիշներով տարբերվում է մյուս փետրավորներից. քթանցքերը տեղադրված են կտուցի ծայրին (մնացած բոլոր թռչուններինը կտուցի հիմքի մոտ են), աչքերը շատ մանր են, տեսողությունը թույլ է զարգացած։ Դրա համար կիվին որսը (որդեր, փափկամարմիններ, միջատներ) փնտրում է հոտառության և շոշափման միջոցով. նրա կտուցի հիմքի շուրջը կան երկար մազանման փետուրներ, որոնք նույն գործառույթն են կատարում, ինչ կաթնասունների բեղիկները (վիբրիսներ)։ Կիվին նաև ռեկորդակիր է. ձվի չափերը կազմում են մարմնի զանգվածի 15 %-ը։

Կիվիները վարում են գիշերային կյանք, ցերեկը թաքնվում են խիտ թփուտներում։ Թվաքանակը խիստ նվազել է, և գտնվում են պաշտպանության տակ։ Կիվին պատկերված է Նոր Զելանդիայի զինանշանի վրա։