Կոլմանսկոպ (աֆրիկաանս՝ Kolmanskop գերմ.՝ Kolmannskuppe), քաղաք-ուրվական Նամիբիայում, որը գտնվում է Նամիբ անապատում՝ Լյուդերիցից և Ատլանտյան ափից 10 կմ հեռավորության վրա։

Պատմություն

1908 թվականին Զաքարիս Լևալը, որն այն ժամանակ երկաթգծի աշխատող էր, ավազի մեջ ադամանդի փոքրիկ հատիկներ հայտնաբերեց։ Հայտնաբերվածը հանձնվեց Օգոստոս Շտաուխին։ Նա ենթադրեց, որ հովտի երկայնքով որտեղ հայնտաբերվեցին ադամանդները, քամին ավազը բերում է Օրանժ գետի մոտակայքից Նամիբ անապատից դեպի հյուսիս։ Հենց այնտեղ փոքրիկ ադամանդները գետը քշում է օվկիանոս և ապա ալեծոփությամբ ափ է տեղափոխվում ավազի հետ մեկտեղ[1]։

Մի քանի տարի անց քաղաքում մեծ տներ, դպրոցներ, հիվանդանոցներ և մարզադաշտ կառուցվեց։ Իսկ ևս մի քանի տարի անց քաղաքը վերածվեց գերմանական օրինակելի քաղաքի։ Սակայն ադամանդի պաշարներն արագ սպառվեցին։ Ինչպես նաև պարզվեց, որ քաղաքում դժվար է ապրել. ջուր չկա, մրրկահողմեր։ Մի քանի տարուց բնակիչները լքեցին քաղաքը[2]։

Այդ օրից Կոլմանսկոպն այդպես էլ կանգնած է լքված վիճակում անապատի կենտրոնում։ Տների մեծ մասն գրեթե լրիվությամբ ծածկված են ավազով։ Թեպետ նամիբիացիները վերջին տասնամյակներում վերականգնեցին որոշ շենքեր, փորձում են քաղաք-թանգարանը լավ վիճակում պահել և էքսկուրսիաներ են կազմակերպում այստեղ։

«Kolmanskop» Archived 2009-07-04 at the Wayback Machine., Travel Destinations: Just Deserts, TNT Online The King Is Alive, IMDB
Photographies by:
James Kerwin Photographic - CC BY 2.0
SkyPixels - CC BY-SA 4.0
Statistics: Position
5484
Statistics: Rank
16336

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
287369415Click/tap this sequence: 1176
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կոլմանսկոպ ?

Booking.com
492.831 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 119 visits today.