क्रिकेट ( Կրիկետ )

Կրիկետ (անգլ.՝ cricket), թիմային ոչ հպումային մարզաձև, որը պատկանում է այն խաղերի շարքին, որոնց մեջ օգտագործվում է մական և գնդակ։ Խաղը ստեղծվել է 18-րդ դարում Անգլիայի հարավում։ 18-րդ դարի վերջում այն դարձել է ազգային մարզաձևերից մեկը։ Բրիտանական կայսրության ընդարձակումը նպաստել է խաղի տարածմանն ամբողջ աշխարհում։ Առաջին թեստային հանդիպումները թիմային հավաքականների միջև անցկացվել են 19-րդ դարի կեսերին[⇨]: Կրիկետային մրցախաղը մրցույթ է երկու թիմերի միջև, որոնցից յուրաքանչյուրի կազմում խաղում է 11 մարզիկ։ Խաղն անցկացվում է խոտածածկ դաշտում, որն ունի էլիպսի ձև։ Խաղադաշտի կենտրոնում գտնվում է ուղղանկյուն հողապատ հրապարակը՝ փիթչը[⇨]: փիթչի երկարությունը հասնում է 22 յարդի կամ 20 մետրից քիչ ավելիի, լայնությունը՝ 10 ֆուտի կամ 3 մետրի։ փիթչի ծայրերում կանգնեցված են փայտե դռնակներ։ փիթչի ծայրերում խաղային շրջաններն իր հիմնական խաղատարածքից սահմանազատված են շերտագծերով՝ կրիզներով։

Թիմերը հերթականությամբ հարվածում են գնդակին և խաղում դաշտում՝ փորձելով հավաքել սահմանված առավելագույն միավորները կամ համապատասխանաբար փորձում են խանգարել մրցակցին այդ հարցում։ Խաղի ձևաչափի հետ կախված՝ թիմը կարող է հարվածել գնդակին մեկ անգամ կամ երկու անգամ անընդմեջ։ Կրիկետում գոյություն ունի երկու հիմնական խաղային դիրք՝ գնդակը նետողը՝ բոուլերը (անգլ.՝ bowler) և բեթսմենը (անգլ.՝ batsman)՝ գնդակը մականով անդրադարձնողը։ Խաղային որոշ պահերում առանցքային դեր է կատարում ուիքեթ-քիփերը[⇨]: Քայլերը կրիկետում կոչվում են իննինգսներ։ Դաշտում խաղացող թիմի մարզիկները ցրված են լինում դաշտի ամբողջ տարածությունով մեկ, իսկ մրցակիցներից ներկայացված են լինում միայն երկու բեթսմենը։ Յուրաքանչյուր իննինգսի ժամանակ դաշտում խաղացող թիմի բոուլերը նետում է գնդակը հակառակորդ թիմի բեթսմենին ամբողջ փիթչի երկայնքով։ Բեթսմենը փորձում է հարվածել գնդակին այնպես, որ գնդակը հասնի դաշտի սահմաններին կամ թռչի մրցակիցներից բավականաչ հեռու, ինչը թույլ կտա բեթսմենին վազել փիթչի մյուս հատվածը։ Հաջողության և որոշ այլ պայմանների պահպանման դեպքում բեթսմենի թիմը միավորներ՝ ռաներ է վաստակում (անգլ.՝ run՝ «վազք»)[⇨]: Բացի դրանից, որոշ խաղային պայմաններ հաղթահարելու արդյունքում (մասնավորապես՝ գնդակը մինչև գետնին հպվելը բռնելու, բեթսմենի փայտե դռնակները կոտրելու և այլն) բեթսմենը խաղից դուրս է մնում[⇨]: Իննինգսները շարունակվում են մինչև այն պահը, երբ հետ մղող թիմի բոլոր տասը բեթսմենները դուրս են մնում խաղից, ինչից հետո թիմերը փոխում են իրենց դերերը։ Բոուլերները փոխարինում են մեկը մյուսին վեց նետումներից հետո, որոնց հավաքակազմը կոչվում է օվեր [⇨]:

Կարդալ ավելին

Գոյություն ունեն պրոֆեսիոնալ կրիկետային հանդիպումներ անցկացնելու մի քանի ընդունված ձևաչափեր[⇨]: Տարբեր ձևաչափերը կարող են իրապես տարբերվել իրարից մի քանի պարամետրերով, օրինակ՝ խաղի տևողությամբ։ Կարճ խաղերը ներառում են ընդամենը 20 օվերներ, ինչը կազմում է շուրջ 3,5 ժամ, իսկ թեստային խաղերը, որոնք անցկացվում են միայն առաջատար հավաքականների միջև, կարող են տևել մինչև հինգ օր՝ օրական 6 ժամ տևողությամբ։ Խաղի կանոնների փոփոխության իրավունքը պատկանում է Մերիլեբոնյան կրիկետային ակումբին, որն աշխարհի ամենախոշոր կրիկետային ապրանքանիշն է։ Կրիկետի համաշխարհային կարգավորումները ձեռնարկում է Կրիկետի միջազգային խորհուրդը, որի կազմի մեջ այժմ մտնում են 106 անդամներ, որոնցից ընդամենը տասն ունեն լիարժեք կարգավիճակ։