Legoklods ( Lego )

Lego (հայերեն՝ Լեգօ, դան․՝ Leg Godt - «Խաղա լավ»), խաղալիքների սերիա, որոնցով կարելի է հավաքել տարբեր առարկաներ։ Lego հավաքածուները արտադրում է Lego Group ընկերությունը, որի գլխավոր օֆիսը գտնվում է Դանիայում։ Lego ընկերության հիմնական արտադրանքը պլաստմասե փոքր աղյուսներն են, որոնցով կարելի է հավաքել մարդատար ավտոմեքենաներ, շենքեր, տներ, նաև քայլող ռոբոտներ։ Մնացորդներով կարելի է պատրաստել ուրիշ առարկաներ։ Lego ընկերությունը սկսել է աղյուսների արտադրանքը 1949 թվականից։ Դրանից հետո Lego ընկերությունը մեծացրեց իր գործանեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ։ Բայց կան արտադրողներ, որոնք կեղծել են Lego ընկերության արտադրանքը։

Destinations