လုံချည် ( Լոնջի )

Լոնջի, ինչպես նաև լոունչժի, լոնչժի, լոնջի (բիրմ.՝ လုံချည်՝ [lòʊɴdʑì]), հագուստի տարր, գործվածքի կտոր, որը կիսաշրջազգեստի ձևով կրում են բիրմանները (կապելով առջևում) և բիրմանուհիները (հավաքելով ձախ կողմում)։ Կտորն ունի մոտավորապես 2 մ երկարություն և 80 սմ լայնություն, այդ պատճառով էլ լոնջին կրելիս կարող է հասնել մինչև կրունկները։ Երբեմն տղամարդիկ հավաքում են գոտու տակ, ինչի արդյունքում լոնջին վերածվում է շորտի։ Հագուստի նմանատիպ տեսակները տարածված են բոլոր շրջաններում և ներառում են սարոնգն ու լունգին։

Կանացի կիսաշրջազգեստը կոչվում է «թհամի» (բիրմ.՝ ထဘီ), իսկ տղամարդունը՝ «պասհոու» (բիրմ.՝ ပုဆိုး): Լոնջիի հետ հագնում են սանդալներ և կրում գլխի ծածկոց։

Destinations