Great Ocean Road

( Մեծ օվկիանոսային ճանապարհ )

Մեծ օվկիանոսային ճանապարհ (անգլ.՝ Great Ocean Road), զբոսաշրջային տեսարժան վայր ավստրալիայի Վիկտորիա նահանգում։

Պատմություն
 
Ճանապարհի շինարարների հուշարձան, կանգնեցվել է 1939 թվականին

Մեծ օվկիանոսային ճանապարհի կառուցումը սկսվել է 1919 թվականի սեպտեմբերի 19-ին[1], ավստրալիացի զինվորների առաջին համաշխարհային պատերազմից հետ վեռադառնալուց անմիջապես հետո[2]։ Հենց այս երեք հազար մարդն[3] էլ զբաղվեց դրանով, աշխատելով շաբաթական հինգ ու կես օր, ութ ժամ աշխատանքի դիմաց ստանալով 10 շիլլինգ և 6 պենս, ընդ որում սնունը ամբողջ շաբաթվա համար կազմում էր 10 շիլլինգ։ Այս ճանապարհը նախագծվել էր որպես զինվորական հուշարձան, ի հիշատակ Առաջի համաշխարհյաին պատերազմի զոհերի, այն միաժամանակ պետք է կապեր ափամերձ հեռավոր բնակելի վայրերը, հեշտացներ փայտանյութի տեղափոխումը և գրավեր զբոսաշրջիկներին[4]։

Ըստ հաշվարկների ճանապարհը պետք է կառուցվեր 3 կմ ամիս արագությամբ, նրա կառուցման ընթացքում գրեթե չի օգտագործվել շինարարական տեխնիկա, աշխատանքի մեծ մասն իրականացվում էր բրիչների, բահերի, պայտուցիկների և սայլակների օգնությամբ[4]։ Մի քանի աշխատակիցներ աշխանանքների կատարման ընթացքում մահացել են, առավել բարդ էին զառիվայր ժայռոտ հատվածները[4]։ Չնայած սրան շինարարների ճամբարներում կար դաշնամուր, գրամոֆոն, նոր շաբաթաթերթեր և ամսագրեր։ 1924 թվականին, կառուցվող ճանապարհից ոչ հեռու գտնվղ խութերից մեկում հայտնվեց «Կազինո» շոգենավը, այն տեղափոխում էր 500 տակառ գարեջուր և 120 տակառ խմելու սպիրտ։ Աշխատող զինվորները բեռը «փրկեցին», ինչի արդյունքում ճանապարհաշինարարական աշխատանքները հետաձգվեցին երկու շաբաթով։

Ճանապարհի առաջին հատվածը բացվել է 1922 թվականի մարտի 18-ին[3], բայց շուտով նորից փակվում է հետագա աշխատանքների կատարման համար։ Ճանապարհաշնիության ծախսերը կոմպենսացվեց ճանապարհի վճարովի լինելով՝ 2 շիլլինգ ավտոմեքենաների և 10 շիլլինգ երկու և ավելի ձիերով սայլակառքերի համար[3]։ Այն բանից հետո երբ ճանապարհաշինության ծախսերը ամբողջությամբ հետ հավաքվեց, 1936 թվականի հոկտեմբերի 2-ին այն տրվեց հանրապետությանը որպես նվեր և ճանապարը դարձավ անվճար[3]։

Վիթխարի շինարարությունը ավարտվեց 1932 թվականի նոյեմբերի 26-ին[3], և գրեթե անմիջապես այն ճանաչվեց, որպես աշխարհի ամենամեծ զինվորական հուշարձան։ Շինարարության կազմակերպիչ և ներշնչող՝ Հովարդ Հիտչքոքը (Howard Hitchcock), մահացել է ճանապարհի պաշտոնական բացումից 3 ամիս առաջ[4]։

1960 թվականին ճանապրհի մի մասը փոթորիկի պատճառով հայտնվեց օվկիանոսում, Լորնի մոտ ճանապարհը երկու անգամ քանդվել է սողանքների պատճառով՝ 1964[5] և 1971[6] թվականներին։ 1962 և 1964 թվականներին[7] ճանապարհը փակվել է բնական հրդեհների պատճառով։ 2011 թվականին փլվել են ճանապարհի վրա կախված ժայռերը։

1962 թվականին Tourist Development Authority կազմակերպության կողմից Մեծ օվկիանոսային ճանապարհը ճանաչվեց որպես «աշխարհի ամենագեղատեսիլ ճանապարհ»[8]։ Չնայած ճանապարհի որոշ բարեկարգումների, կապված նրա անվտանգության բարձրացման հետ, ճանապարհի շատ հատվածներ համարվում են բավականին վտանգավոր, օրինակ հայտնի է որ 1966 թվականին տեղի ոստիկանությունը այն օգտագործել է իր աշխատակիցների մարզումների համար[9]։

2004 թվականին ճանապարհի երկայնքով՝ 104 կմ, բացվել է քայլելու երթուղի (Great Ocean Walk )[10]։

2011 թվականին Մեծ օվկիանոսային ճանապարհը ավելացվել է ավտրալիայի ազգային ժառանգության գրանցամատյանում (Australian National Heritage List)[11]։

Great Ocean Road. History Archived 2011-09-24 at the Wayback Machine. на сайте news.com.au Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ind անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Road's still great, 75 years on на сайте theage.com.au, 10 апреля 2007 ↑ 4,0 4,1 4,2 4,3 Moment in Time - Episode 27 на сайте abc.net.au, 14 августа 2009 Landslide Closes Great Ocean Road, газета The Age, 12 августа 1964, стр. 11 Ocean Road open — but watch out, газета The Age, 9 декабря 1971, стр. 8 Council of War on state fire peril today, газета The Age, 8 января 1964, стр. 1 Great Ocean Road In World Class, газета The Age, 15 августа 1962, стр. 4 Tighter averages on poor roads in tough run, газета The Sydney Morning Herald, 4 декабря 1966, стр. 56 Great Ocean Walk Archived 2011-12-27 at the Wayback Machine. на сайте visitvictoria.com Great Ocean Road added to Australia's national heritage list(չաշխատող հղում) на сайте heraldsun.com.au, 7 апреля 2011
Photographies by:
- Public domain
Statistics: Position
2962
Statistics: Rank
40209

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
476291583Click/tap this sequence: 2417

Google street view

Where can you sleep near Մեծ օվկիանոսային ճանապարհ ?

Booking.com
490.763 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 50 visits today.