Նելսոն Մանդելա

Նելսոն Մանդելա (կոսա՝ Nelson Rolihlahla Mandela, [xoˈliɬaɬa manˈdeːla], հուլիսի 18, 1918(1918-07-18)[…], Մֆեզո, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն[…] - դեկտեմբերի 5, 2013(2013-12-05)[…], Հոութոն Իսթեյտ, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993)։

2004 թվականից սկսած Երիտասարդության Դելֆիյան դեսպան (անգլ.՝ Delphic Ambassador for Youth) և միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա անունով (կոսա ժողովրդի տոհմական անուններից մեկն էր)։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության սկզբում՝ 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։