Nusa Penida

( Նուսա Պենիդա )

Նուսա Պենիդա (ինդոն.՝ Nusa Penida), փոքրիկ կղզի, որը գտնվում է Ինդոնեզիայի Բալի կղզուց մոտ 12 կմ հարավ-արևելք։ Վարչական առումով մտնում է Բալի նահանգի Կլունգկունգ շրջանի կազմի մեջ։

Այն Բալի կղզուց առանձնացած է Բադունգ նեղուցով։ Այն ունի 19,4 կմ երկարություն և 13,7 կմ լայնություն։ Կղզու մակերեսը 202,84 կմ² է։ Նուսա Պենիդայի մերձակայքում կա երկու փոքր կղզի՝ Նուսա-Լեմբոնգան և Նուսա-Չենինգան։ Կղզու ռելիեֆը ներկայացված է երեք սարահարթներով. առաջինը հյուսիսային ափին, որը գտնվում է ծովի մակարդակի վրա, երկրորդը կենտրոնում է՝ 400-450 մ միջին բարձրության վրա, իսկ երրորդը՝ հարավում՝ մոտ 200 մ բարձրության վրա։ Կղզու հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք կա լեռնաշղթա՝ առավելագույն բարձրությամբ՝ ծովի մակարդակից 524 մ բարձրության վրա։ Հարավային ափը ներկայացված է ժայռերով, որոնք գրեթե ուղղահայաց են՝ բարձրանում են 100-ից 200 մ։ Կղզում լայնորեն զարգացած է կարստը, որն այստեղ երևում է կոնաձև գագաթներով փոքր բլուրների տեսքով։ Կղզում կան նաև քարանձավներ։

Կղզում մշտակ...Կարդալ ավելին

Կղզում մշտական գետեր և հոսանքներ չկան, ալիքները ջրով են լցվում միայն մուսոնային ժամանակահատվածում։ Բլուրները ծածկված են անտառներով և թփերով։ Հարևան փոքր կղզիների հետ միասին Նուսա-Պենիդան ձևավորում է թռչունների արգելոց։

Կլիման միջին հաշվով ավելի տաք և չոր է, քան հարևան Բալիում։

Ի տարբերություն հարևան Նուսա-Լեմբոնգանի և Նուսա-Չենինգան կղզիների՝ Նուսա Պենիդան զարգացած տուրիստական ենթակառուցվածք ունի։ Բայց 2016 թվականից ի վեր կղզին սկսեց շատ ակտիվ զարգանալ և կառուցվել, ուստի զբոսաշրջային ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակը ակտիվորեն փոփոխվում է։ Առավել զարգացած է կղզու հյուսիսային ափը երկու ամենամեծ բնակավայրերի՝ Սամպալանի և Տոյապակեի միջև։

Էկոնոմիկան հիմնված է զբոսաշրջության, ձկնորսության, գյուղատնտեսության ոլորտի վրա, որոնք բավականին սահմանափակ են քաղցրահամ ջրի պակասի պատճառով։ Բնակչության մեծ մասը զբաղվում է ջրիմուռների մշակմամբ, հիմնականում կղզու հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածում։

2010 թվականի դրությամբ կղզու բնակչությունը կազմում է 48,075 մարդ։

Photographies by:
Aaron Rentfrew - CC BY-SA 4.0
Statistics: Position
2850
Statistics: Rank
41861

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
617593824Click/tap this sequence: 4514
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Նուսա Պենիդա ?

Booking.com
493.676 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 29 visits today.