Օքսիտաներեն

Օքսիտաներեն (պրովանսալերեն, օքս.՝ occitan, óucitan, արտասանվում է [u(t)siˈtaⁿ, u(t)siˈtɔ, ukʃiˈtɔ], նաև օքս.՝ Lenga d'òc, [ˈleŋɡɔ ˈðɔ(k)], ֆր.՝ occitan, langue d’oc), Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիայի բուն բնակչության և Իսպանիային ու Իտալիային սահմանակից շրջանների լեզու։ Անվանման տարբերակներից են՝ պրովանսալերեն (provençal, proençal), լիմուզեներեն (lemozì), օք լեզու (lenga d'oc), ռոմաներեն (roman), տրուբադուրների լեզու։ Որոշ ռոմանագետներ օքսիտաներենը տեղադրում են գալլիա-ռոմանական ենթախմբի մեջ, իսկ որոշներներն էլ (Ա. Կուն, Գ. Ռոլֆս, Վ. Գարսիա դե Դիեգո) ռոմանական լեզուների մեջ զատում են առանձին պիրենեյան խումբ, որի մեջ մտնում են օքսիտաներենը, կատալաներենը, գասկոներենը և արագոներենը։ Մի մասն էլ օքսիտաներենը համարում է հնդեվրոպական լեզուների ռոմանական խմբի լեզու, որի կազմում կատալաներենի հետ ձևավորում է օքսիտա-ռոմանական ենթախումբը։ Հանդես է գալիս մի շարք բարբառներով և խոսվածքներով, որոնք ստորաբաժանվում են հյուսիսային և հարավային խմբերի։

Ներկայումս օքսիտաներենը առօրյա կյանքում կիրառում են ավելի քան երկու միլիոն մարդ։