باغ ایرانی ( Պարսկական այգիներ )


Պարսկական այգիներ կամ Իրանական այգիներ (պարսկերեն՝ باغ ایرانی), այգիներ Իրանում և մի շարք այլ երկրներում։ Այգիները ձևավորվել են այգեգործական արվեստով, որն ազդել է Անդալուզիայից մինչև Հնդկաստան, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող այգիների դիզայնի վրա։ Ալ-Համբրայի այգիների վրա մեծ ազդեցություն ունի Պարսկական այգիների փիլիսոփայությունը և ոճը, որը ձևավորվել է Ալ-Անդալուսական՝ մուսուլմանական Իսպանիայի ժամանակաշրջանից։ Հումայունայի գերեզմանում և Թաջ Մահալում են գտնվում աշխարհի ամենամեծ Պարսկական այգիներից մի քանիսը, որոնք ստեղծվել են Հնդկաստանում՝ Մեծ Մողոլների կայսրության ժամանակաշրջանում։

2011 թվականին Պարսկական այգիներից 9-ը (Պասարգադ, Սպահան, Կաշան, Շիրազ, Մահան, Յազդ քաղաքների այգիները) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Destinations