تومان ( Պարսկական թուման )

Թուման, թոման (պարսկերեն՝ تومان, անգլ.՝ toman, թուրքերեն՝ tümen՝ «տաս հազար» բառից), Պարսկաստանի պաշտոնական դրամական միավորը 17-րդ դարից մինչև 1932 թվականը։ Մեկ թումանը հավասար է եղել 10 հազար դինարի։

19-րդ դարի կեսերին 1 պարսկական թումանն արժեր 4 ռուբլի։

Թղթադրամները թողարկվել են Պարսկաստանի Կայսրական բանկի կողմից։

1932 թվականին անցկացվեց դրամական բարեփոխում, թումանը փոխարինվեց իրանական ռիալով՝ 1:10 կուրսով։ Թեպետ ներկայումս պետական արժույթը ռիալն է, բայց մանրածախ առևտրում գները, որպես կանոն, նշվում են թումանով։ Սա առավել հարմար է և հնարավորություն է տալիս հաշվարկների մեջ ավելորդ զրոն չկիրառել։

Երբեմն թուման ասելով հասկանում են 10 հազար ռիալ կամ 10 միլիոն ռիալ՝ նայած հանգամանքների։

Destinations