San Francisco

( Սան Ֆրանցիսկո )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)

Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։

2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար։

Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)

Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։

2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար։

Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվականի հունիսի 29-ին երբ իսպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկոյի Պրեսիդիոն Ոսկե դարպասից ի քանի մղոն հեռավրության վրա։ 1849 թվականի Կալիֆոռնիայի ոսկու տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արևմտյան ափին։ Սան Ֆրանցիսկոն դարձավ քաղաք-շրջան 1856 թվականին։ Սան Ֆրանցիսկոյի կարգավիճակը որպես Արևմտյան ափի խոշորագույն քաղաք գագաթնակետին հասավ 1870-ից 1900 թվականներին, երբ Կալիֆոռնիայի բնակչության մոտ 25%-ը բնակվում էր քաղաքում։ Քաղաքի երեք քառորդ մասն ավերվեց 1906 թվականի երկրաշարժի և հրդեհի պատճառով, սակայն քաղաքն արագորեն վերականգնվեց` ընդունելով Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը ինը տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նավահանգիստն էր, որտեղից մեկնում էին ծառայության Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ։ Այստեղ ծնունդ առավ ՄԱԿ-ը 1945 թվականին Պատերազմից հետո տեղի ունեցավ լայնածավալ ներգաղթ, ազատականացավ հասարակությունը, որի շրջանակում բագավաճեց «հիպի» ենթամշակույթը, Սեքսուալ հեղափոխությունը, Խաղաղության կողմնակիցների շարժումը, որը աճեց ի հակադրություն Վիետնամի պատերազմի։ Քաղաքականապես քաղաքում քվարկում էին հիմնականում լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին։

Զբոսաշրջային տեսանկյունից Սան Ֆրանցիսկոն հայտնի էր իր զով ամառներով, մառախուղով, սրընթաց լեռներով, էկլանտիկ խառը ճարտարապետությամբ և տեսարժան վայրերով, ներառյալ Ոսկե Դարպասներ կամուրջով, յուրատեսակ տրամվայներով։ Սան Ֆրանցիսկոյում են գտնվում հինգ խոշոր բանկերի գլխամասեր և տարբեր ընկերություններին, ինչպիսիք են Levi Strauss & Co.-ը, Gap Inc.-ը, Fitbit-ը, Salesforce.com-ը, Dropbox-ը, Reddit-ը, Square, Inc.-ը, Dolby-ը, Airbnb-ը, Weebly-ը, Pacific Gas and Electric Company-ը, Yelp-ը, Pinterest-ը, Թվիթթերը, Ուբերը, Lyft-ը, Mozilla-ը, Վիքիմեդիա Հիմնադրամը, Craigslist-ը և Weather Underground-ը։ Քաղաքում կան մեծ թվով կրթական և մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո համալսարանը, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը, Դե Յոնգ թանգարանը, Ժամանակակից արվեստի Սան Ֆրանցիսկոյի թանգարանը և Կալիֆոռնիայի գիտության ակադեմիաը։

2019 թվականի դրությամբ Սան Ֆրանցիսկոն Միացյալ Նահանգներում կյանքի մակարդակով լավագույն քաղաքն է։

Պատմություն
Պատմական փոփոխություններ

  Իսպանական կայսրություն 1776–1821
  Մեքսիկայի առաջին կայսրություն 1821–1823
Մեքսիկա  Մեքսիկա 1823–1848
Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1848–ներկա

 
Սան Ֆրանցիսկո դե Ասիս Միսիա (Դոլորես Միսիա)

Ժամանակակից մարդու հետքերի վերաբերյալ հնագիտական պեղումները ունեն մոտ 5000 տարվա պատմություն[1]։ Օհլոն ժողովրդի Ելանու ցեղախումբը բնակվում էր քաղաքի վայրում գտնվող մի քանի փոքր գյուղերում, երբ իսպանացի ճանապարհորդները դոն Գասպար դե Պորտոլայի գլխավորությամբ ժամանեցին այստեղ 1769 թվականի նոյեմբերի 2-ին, ինչը եվրոպացիների առաջին փաստաթղթավորված այցելությունն էր Սան Ֆրանցիսկո ծովախորշ[2]։ Յոթ տարի անց 1776 թվականի մարտի 28-ին իսպանացիները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկո նավահանգիստը[3]։

 
Սան Ֆրանցիսկոյի տեսարանը 1846-47 թվականներին

Իսպանիայից անկախանալուց հետո 1821 թվականից տարածքը դարձավ Մեքսիկայի մաս։ Մեքսիկական իշխանության ժամանակ տարածաշրջանում հիմնադրվեցին ռանչոներ։ 1835 թվականին անգլիացի Վիլիամ Ռիչարդսոնը հիմնադրեց այստեղ առաջին ֆերման[4], այժմյան Պորտսմութի հրապարակի տեղանքում։ Ալկալդ Ֆրանցիսկո դե Հարոյի հետո միասին նա նախագծեց ընդլայնվող բնակավայրի փողոցները և ավանը կոչվեց Երբա Բուենա, որը սկսեց գրավել ամերիկայի բնակիչներին։ Կոմոդոր Ջոն Դ. Սլոատը կցեց Կալիֆոռնիան ԱՄՆ-ին 1846 թվականի հուլիսի 7-ին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ։ Երբա Բուենան անվանափոխվեց Սան Ֆրանցիսկո հաջորդ տարվա հունվարի 30-ին և Մեքսիկան պաշտոնապես ճանաչեց տարածքը որպես ԱՄՆ-ի մաս։ Չնայած իր աշխարհագրական լավ դիրքին և նավահանգստին, Սան Ֆրանցիսկոն մնում էր փոքր բնակավայր[5]։

 
Սան Ֆրանցիսկո նավահանգիստը 1851 թվականին

Կալիֆոռնիայի ոսկու տենդը այստեղ բերեց արկածներ փնտրողներին (հայտնի որպես «քառասունիններ», քանի որ տեղի ունեցավ 1849 թվականին)։

Stewart Suzanne B. (November 2003)։ «Archaeological Research Issues for the Point Reyes National Seashore – Golden Gate National Recreation Area»։ Sonoma State University – Anthropological Studies Center։ Վերցված է June 12, 2008  «Visitors: San Francisco Historical Information»։ City and County of San Francisco։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից March 1, 2006-ին։ Վերցված է June 10, 2008  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ DeAnza-Moraga-Palou անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: The Virtual Museum of the City of San Francisco (July 16, 2004)։ «From the 1820s to the Gold Rush»։ The Virtual Museum of the City of San Francisco։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2009-ին։ Վերցված է June 13, 2008  Wiley Peter Booth (2000)։ National trust guide- San Francisco: America's guide for architecture and history travelers։ New York: John Wiley & Sons, Inc.։ էջեր 4–5։ ISBN 978-0-471-19120-9։ OCLC 44313415 

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
348651297Click/tap this sequence: 7286
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սան Ֆրանցիսկո ?

Booking.com
491.243 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 87 visits today.