Basilica di San Miniato al Monte

( Սան Մինիատո Ալ Մոնտե )

Սան Մինիատո Ալ Մոնտե (անգլ.՝ St. Minias on the Mountain, իտալ.՝ Basilica di San Miniato al Monte), բազիլիկա Ֆլորենցիայում, քաղաքի ամենաբարձրադիր մասում։ Համարվում է Տոսկանայի հռոմեական կառույցներից և Իտալիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Սահմանակից է Օլիվետան վանքային համալիրին։

Պատմություն

Ֆլորենցիայի առաջին քրիստոնյա նահատակը՝ Սուրբ Մինիատոն, Մինաս անունով հայ իշխան է եղել։ Հպարտ ու հարուստ մարդ է եղել ու հավատարիմ ծառայել Դեցիուս Տրայանուս կայսերը։ Սակայն քրիստոնեություն ընդունելուց հետո թողել է պետական ծառայությունն ու մեկուսացել Տոսկանիայի քարանձավներից մեկում, որոշում ապրել ճգնավորության մեջ։ Կայսրը սա դավաճանություն է համարել ու հրամայել ձերբակալել ու նետել նրան գազանների մեջ, որ հոշոտեն։ Բայց վարքագրությունն ասում է, որ վայրի կենդանիները չեն մոտեցել նահատակին։ Դահիճները, տեսնելով, որ Մինասը կենդանի է, գլխատել են նրան։ 4-րդ դարում Մինասի նախկին քարանձավի տեղում փոքր մատուռ են կառուցել, բայց 1018 թվականին քանդեցին ու փոխարենը բազիլիկա կառուցեցին, որը համարվում է Ֆլորենցիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Սան Մինիատո Ալ Մոնտեի ներսում՝ ապսիդի վերջում, մեծ խճանկար կա, որտեղ պատկերված է Քրիստոսը. նրա աջ կողմում գտնվում է Մարիամ Աստվածածինը, իսկ ձախում՝ հայ իշխանը, ով թագը դնում է Քրիստոսի գլխին[1]։

«Սան Մինիատո Ալ Մոնտթե»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-25 
Photographies by:
Benjamín Núñez González - CC BY-SA 4.0
Statistics: Position
8014
Statistics: Rank
5105

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
473829156Click/tap this sequence: 7621
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Սան Մինիատո Ալ Մոնտե ?

Booking.com
539.526 visits in total, 9.234 Points of interest, 405 Destinations, 13 visits today.