Shark Bay

( Շարկի ծովածոց )

Շարկ ծովածոց (անգլ.՝ Shark Bay ՝ Շնաձկան ծովածոց), ծովածոց Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգի հյուսիսարևմտյան մասում՝ Պերթ քաղաքից մոտավորապես 650 կմ դեպի հյուսիս։

Ծովածոցն իրենից ներկայացնում է միջինը 10 մետր խորությամբ փոքր ծովածոց, որը բաժանում են դեպի Հնդկական օվկիանոս խորացող երկու թերակղզի։ Այսօր Շարկ ծովածոցը յուրաքանչյուր տարի գրավում է շուրջ 120 000 զբոսաշրջիկների։ 1991 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Ծովածոցը հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Դիրկ Հարթոգը 1616 թվականին, որը այստեղ հասավ Բրաուվերի երթուղիով և դարձավ երկրորդ եվրոպացին Վիլեմ Յանսզոնից հետո, որ տեսավ և նկարագրեց անհայտ մայրցամաքի ափերը։ 1629 թվականին հոլանդացի ճանապարհորդ Ֆրանկոյս Պելսարտը ծոցի ափերը նկարագրեց որպես անկյանք ու տխուր տեղ։

Իր անունը ծովածոցը ստացել է 17-րդ դարի վերջերին, երբ կապիտան Ուիլյամ Դամփիրի հրամանատարության ներքո անգլիական նավը հասավ Ավստրալիայի արևմտյան ափերին և կանգ առավ ծոցում։ Մոտավորապես այդ ժամանակ Դամփիրը քարտեզագրեց ծոցի ափերի ուրվագիծը։ Վարկածներից մեկի համաձայն, իր անունը Շնաձկան ծովածոցը ստացել է այն պատճառով, որ Դամփիրի նավաստիները հսկա շնաձուկ էին բռնել, որն էլ սնունդ էր դարձել քաղցահար անձնակազմի համար[1]։ Այլ՝ առավել տարածված վարկածի համաձայն՝ ծովածոցն իր անունը ստացել է այստեղի ջրերում ավելի քան տասը տեսակի շնաձկներ լինելու պատճառով, այդ թվում՝ վագրային շնաձուկը[2]։

Вокруг Света | Журнал | Баловни Шарк-Бея http://australiatour.su(չաշխատող հղում)
Photographies by:
Paul Harrison -
Statistics: Position
536
Statistics: Rank
173806

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
935871642Click/tap this sequence: 3316
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Շարկի ծովածոց ?

Booking.com
491.250 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 94 visits today.