Սավոյի դքսություն


Սավոյի դքսություն, ֆեոդալական պետություն 1416-1720 թվականներին (1416 թվականին՝ կոմսություն)։ Մայրաքաղաքն էր Շամբերին, 1563 թվականից՝ Թուրինը։ Սահմանակից էր արևմուտքից՝ Ֆրանսիային, արևելքից՝ իտալական պետություններին։ Դքսության մի մասը Պիեմոնան էր։ XV դարի կեսից Սավոյայի դքսությունն ենթարկվել է Ֆրանսիայի էքսպանսիային։ XVI-XVII դդ․ Սավոյայի դքսությունը քայքայվել է Իտալիայի համար Հաբսբուրգների և Ֆրանսիայի միջև պատերազմների հետևանքով։ Իսպանական ժառանգության համար պատերազմում Սավոյայի դքսությունը սկզբում Ֆրանսիայի դաշնակիցն էր, 1703 թվականից անցել է «Հռոմեական սրբազան կայսրության» կողմը։ 1713 թվականի Ուտրեխտի հաշտությամբ Սավոյայի դուքս Վիկտոր Ամեդեյ II ստացել է Մոնֆեռատոն, Միլանի դքսության մի մասը և Սիցիլիան (Սիցիլիայի թագավոր տիտղոսով)։ 1720 թվականի Լոնդոնյան պայմանագրով Սավոյայի դքսությանն է անցել Սարդինիան (1718 թվականին կորցրած Սիցիլիայի փոխարեն), կազմավորվել է Սարդինիայի թագավորությունը։