Սազերլենդի ջրվեժ, Նոր Զելանդիայի ամենաբարձր ջրվեժներից, որը գտնվում է Հարավային կղզու Ֆիորլանդսի ազգային պարկում։ Վերջինս Նոր Զելանդիայի ամենախոշոր ազգային պարկն է, որը զբաղեցնում է 12500 կմ քառակուսի տարածք։ Այն ընդգրկված է ՄԱԿԳՄԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ) ցանկում։ Չնայած Սազերլենդը համարվում է Նոր Զելանդիայի ամենաբարձր ջրվեժը (580 մ), այնուամենայնիվ Բրաուն ջրվեժը այլ տեսակետով համարվում է ամենաբարձրը, քանի որ թափվում է 843 մ բարձրությունից։ Ջրվեժը սկիզբ է առնում Քուիլ լեռնային լճից, որն առաջացել է Սառցե դարաշրջանում։ Ջրվեժը թափվում է Արթուր գետը, որն էլ հայտնի է բազմազան վեգետատիվ և էկզոտիկ կենդանական աշխարհով։
Սազերլենդի ջուրը թափվում է 3 թռիչքներով։ Վերին թռիչքն ունի 229 մ բարձրություն, միջինը՝ 248 մ, իսկ ստորինը՝ 403 մ։ Ընդհանուր՝ 580 մ ուղղահայաց թռիչքի հորիզոնական տարածությունը կազմում է 480 մ։
Ավելացնել նոր մեկնաբանություն