Kostel Všech svatých (Sedlec)

( Սեդլեցի ոսկրատուն )

Սեդլեցի ոսկրատուն (չեխ․՝ Kostnice v Sedlci) կամ Բոլոր սրբերի մատուռ (չեխ․՝ Kostel Všech svatých), գոթական գերեզմանոցային ժամատուն (երբեմն նաև ընդունվում է որպես կապելլա կամ մատուռ) չեխական Սեդլեցում, Կուտնա Գոռա քաղաքում։

Այն համարվում է Չեխիայի ամենամեծ ոսկրատունը, որի կրիպտեում հավաքված են հսկայական թվով ոսկորներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մատուռի ներքին ինտերիերը, որն ամբողջովին զարդարված է մարդկային գանգերով և ոսկորներով. այդ նպատակի համար կիրառվել են ավելի քան 40.000 մարդկային կմախքներ։

Պատմություն

1278 թվականին Հենրիխը, Կուտնա Գոռա քաղաքի արվարձան Սեդլեցի ցիստերցիանական մենաստանի աբբահայրը, Չեխիայի Օտտոկար 2-րդ արքայի կողմից ուղարկվել է Ավետյաց երկիր։ Հետ գալուց նա մի քիչ հող բերեց Գողգոթայից և շաղ տվեց աբբայության գերեզմանոցով մեկ։

 
Մատուռի ընդհանուր ինտերիերը

Այդ լուրը արագորեն տարածում գտավ տարածաշրջանում։ Դրանից հետո այն դարձավ Կենտրոնական Եվրոպայի բնակիչների համար հուղարկավորման ամենահայտնի վայրերից մեկը։ Հազարավոր մարդիկ էին երազում մեռնելուց հետո հենց այդտեղ գտնել իրենց վերջին հանգիստը։ Միջնադարյան պատերազմներն ու սև մահի՝ ժանտախտի համաճարակները 14-րդ դարի կեսերին, ինչպես նաև Հուսյան հեղափոխական շարժումը 15-րդ դարի սկզբին, կտրուկ մեծացրին այս գերեզմանատունը, քանի որ զոհերին հիմնականում այստեղ էին հուղարկավորում։

Sedlec Ossuary-2010-06-18.jpg 

1400-ական թվականներին գերեզմանոցի կենտրոնական մասում կառուցվեց դամբարանով գոթական տաճար։ Դամբարանը պետք է ծառայեր որպես ոսկորների ամբար, որոնք հանվել էին գերեզմաններից, քանի որ այլևս գերեզմանոցում ազատ տեղ չէր մնացել։ Ազատված տարածքներում կամ կրկին թաղումներ էին կատարում, կամ էլ շինարարություն անում։ Ըստ տարածված լեգենդի, 1511 թվականից հետո, գերեզմաններից ոսկորների դուրս հանումը և ամբարելը դամբարանում կատարում էր Սեդլեցի ցիստերցիանական մենաստանի վանականներից մեկը։

1703-1710 թվականներին տաճարը վերակառուցվել է։ Ավելացվել է նոր մուտք, որպեսզի վերջինս պահի խոնարհված արտաքին պատը։ Վերին հարկը կառուցվեց բարոկկո ոճով։

1784 թվականին կայսրը կարգադրեց փակել Սեդլեցի ոսկրատունը և մենաստանը։ Ժամատունն ու վանական հողերը գնեց Շվարցենբերգի ընտանիքը[1]։

 
Գերեզմանոցը

1870 թվականին այս ընտանիքը վարձեց փայտափորագիր Ֆրանտիշեկ Ռինտին (František Rint), որպեսզի նա կարգավորի ու դասավորի կուտակված ոսկրակույտը։ Վերջինս լծվեց աշխատանքի և եկեղեցին ստացավ այսօրվա տեսքը։ Ամբողջ ինտերիերը այսօր զարդարված է ոսկորներով ու գանգերով. այդ թվում ջահերը, զինանշանները, գրությունները, մոմակալները։

Մաուռը բաց է այցելուների համար ամեն օր, առավոտից իրիկուն։

Шварценберги — старинный и богатый немецкий аристократический род, впервые упоминаемый в 1172 году.
Photographies by:
Kristina Suchomelová - CC BY-SA 4.0
Statistics: Position
550
Statistics: Rank
169486

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
956321847Click/tap this sequence: 5442
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սեդլեցի ոսկրատուն ?

Booking.com
493.084 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 163 visits today.