Շիլիոն
Շիլիոն (ֆր.՝ Shillon), ամրոց Շվեյցարիայում, Ժնև լճի ափին։ Առաջին անգամ հիշատակվում է 1150 թվականին։ Միջնադարում եղել է Սավոյական կոմսերի (ապա՝ դուքսերի) նստավայրը։ 1530-1536 թվականներին Շիլիոնի ներքնահարկում կալանավորված է եղել շվեյցարական քաղաքական գործիչ Ֆ․ Բոնիվարը (Ջորջ Բայրոնի «Շիլիոնի կալանավոր»-ի նախատիպը)։
Ավելացնել նոր մեկնաբանություն