Սուահիլի (լեզու)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուահիլի (այլ կիրառումներ)

Սվահիլի, Աֆրիկայի ամենատարածված լեզուներից է, տարածված է Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում։ Թանզանիայի, Քենիայի և Ուգանդայի պետական լեզուն է։ Հայտնի է նաև քիսվահիլի անվանումով։ Սվահիլի ժողովրդի մայրենի լեզուն է, պատկանում է բանտու լեզվախմբին։ Միաժամանակ ծառայում է որպես ազգամիջյան հաղորդակցման միջոց Աֆրիկյան Մեծ լճերի տարածաշրջանում և Աֆրիկայի արևելյան ու հարավարևելյան հատվածներում՝ ներառյալ Տանզանիան, Քենիան, Ուգանդան, Ռուանդան, Բուրունդին, Մոզամբիկը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

Սվահիլին որպես մայրենի կամ երկրորդ լեզու գործածողների ճշգրիտ թվաքանակը հստակ հայտնի չէ և մինչ օրս մնում է բանավեճերի առարկա։ Ըստ տարբեր գնահատումների՝ այն տատանվում է 50 միլիոնից 100 միլիոնի սահմաններում։ Սվահիլին ազգային լեզու է համարվում Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Կոմորյան կղզիներում որպես պաշտոնական լեզու գործածվող շիմաորե լեզուն էլ սերտորեն առնչվում է սվահիլիին։ Վերջինս, վերոնշյալի հետ մեկտեղ, համարվում է Աֆրիկյան միության աշխտանքային լեզուն և, բացի այդ, պաշտոնապես իբրև ազգամիջյան հաղորդակցման լեզու է ճանաչված Արևելաաֆրիկյան համագործակցության երկրներում։

Սվահիլի լեզվի բառապաշարում զգալի է արաբերենից փոխառված բառերի թիվը, որոնք մասամբ փոխանցվել են արաբախոս մուսուլման բնակիչների հետ շփումների արդյունքում։