Պանագիա Սումելա (հուն․՝ Παναγία Σουμελά, թուրքերեն՝ Sümela Manastırı), Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը պատկանող չգործող ուղղափառ եկեղեցի։ Կառուցվել է IV դարի վերջին և V դարի սկզբի։ Գտնվում է Թուրքիայի Տրապիզոնի մարզում։ Չորրորդ դարից այստեղ է պահվել հրաշագործ Աստվածածին Պանագիա Սումելա սրբապատկերը, որը, ըստ ավանդության, նկարել է Ղուկաս ավետարանիչը։ 1923 թվականին սրբապատկերը հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ Պոնտոսի հույների կողմից դուրս է բերվել Թուրքիայից։

Պատմություն

Վանքը հիմնադրել է Վարնավա վանականը (375-ից 395 թվականներին)[1], իսկ հագարական (արաբական) ասպատակություններից հետո ավերված վանական համալիրը 6-րդ դարում վերականգնել է Սուրբ Սոփրոնիուս Երուսաղեմցին։

Բյուզանդական դարաշրջանում վանքը ծաղկում է ապրել և վայելել կայսրերի սերը, որի շնորհիվ Տրապիզոնի կայսրության ժամանակ դարձել է Պոնտոսի ամենաազդեցիկ ու հարուստ վանքը։ Տրապիզոնի կայսրության անկումից հետո բոլոր արտոնություններն անցնում են սուլթան Սելիմին և հաջորդող օսմանյան միապետերին։

Վանքն իր ամենածաղկուն շրջանին է հասել XVIII-XIX դարերում։

Սումելա.jpg 

Հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ հույն ուղղափառ բնակչությունն արտաքսվել է Անատոլիա՝ ըստ Լոզանի կոնֆերանսի. դրանից հետո վանական համալիրը դատարկվում է։ Մենաստանի մասունքները, այդ թվում և Պանագիա Սումելա հրաշագործ սրբապատկերը 1930 թվականին տեղափոխվել են Հունաստան և ցայսօր պահպանվում են նոր Պանագիա Սումելայում՝ Վերիայում (Մակեդոնիա)։

Մի քանի դար շարունակ վանական համալիրը ուխտատեղի էր ոչ միայն Պոնտոսի հույների, այլև համայն աշխարհի քրիստոնյաների համար, սակայն թուրքերը խիստ բացասաբար էին մոտենում այդ ուխտագնացություններին։ Առաջին անգամ թույլատրվեցին ուխտագնացությունները 2007 թվականից[2]։

2010 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության խնդրանքով թույլ տվեց պատարագ[3] անցկացնել վանական համալիրում։ Այն առաջին անգամ էր սկսած 1922 թվականից[4]։ 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին Բարդուղիմեոս I պատրիարքը[5] պատարագ մատուցեց վանքում, որին մասնակցեցին հարյուրավոր ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից[4]։

Այսօր վանական համալիրը փակ է և վերականգնվում է[6]։

400 паломников из России посетила Сумельский монастырь в Турции Православие. Панагия Сумела «Dormition in Turkey. Liturgy on the Black Mountain»։ chiesa.espresso.repubblica.it։ Վերցված է 2019-09-01  ↑ 4,0 4,1 Впервые за несколько десятилетий в древней обители Панагия Сумела совершена Божественная литургия Патриархия.Ru, 16 августа 2010. Chrysopoulos Philip։ «Panagia Soumela Monastery to Remain Closed Until August 2018 | Greek Reporter Europe» (en-US)։ Վերցված է 2019-09-01  İHA AA-։ «Sümela Manastırı 1 yıl ziyarete kapatılıyor»։ www.hurriyet.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2019-09-01 
Photographies by:
Ben Bender - CC BY-SA 3.0
HALUK COMERTEL - CC BY 3.0
Martin Cígler - CC BY-SA 3.0
Jean & Nathalie - CC BY 2.0
Statistics: Position
462
Statistics: Rank
203179

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
948657132Click/tap this sequence: 4967
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սումելա վանք ?

Booking.com
539.550 visits in total, 9.234 Points of interest, 405 Destinations, 37 visits today.