Սուրբ Պատրիկի օր

Սուրբ Պատրիկի օր կամ Սուրբ Պատրիկի տոն (իռլանդերեն՝ Lá Fhéile Pádraig),մշակութային և կրոնական տոն է, որը տեղի է ունենում մարտի 17-ին, Սուրբ Պատրիկի մահվան օր (մ.թ. 385–461), կամ Իռլանդիայի սուրբ բարեխոսի օր։

Սուրբ Պատրիկի օրը առաջացել է XVII դարում և ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, անգլիական եկեղեցու անդամների հաղորդությամբ (հատկապես Իռլանդիայի եկեղեցու), արևելան Օրթոդոքս եկեղեցու և լութերական եկեղեցու կողմից։ Օրը հիշատակում է սուրբ Պատրիկին և քրիստոնեության մուտքը Իռլանդիա, բացի այդ նշվում է նաև իռալնադական հարստությունները և մշակույթը։ Ընդհանուր առմամբ, տոները ներառում են հանրային շքերթներ և փառատոներ,որի ժամանակ կրում են կանաչ զգեստ կամ երեքնուկ։ Քրիստոնյաները, ովքեր հետևում են հոգևոր ծեսերին մասնակցում են եկեղեցական պատարագներին և պատմականորեն պահում են ծոմ, սահմանափակելով ուտելիքը և ալկոհոլի օգտագործումը, որը խրախուսում և քարոզում է տոնի ավանդույթը։

Սուրբ Պատրիկի օրը հանրային տոն է Իռալնդիայի հանրապետությունում, հյուսիսային Իռալնդիայում, Նյուֆաունդլենդի և Լաբրադորի կանադական նահանգում (նահանգի կառավարության աշխատակիցների համար) և Մոնտսերատի բրիտանական անդրծովյան տարածքում։ Այն նաև մեծ շուքով նշվում է իռլանդիայի սփյուռքի կողմից ամբողջ աշխարհում, հատկապես Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Սուրբ Պատրիկի տոնը նշվում է ավելի շատ երկրներում, քան այլ ազգային տոն։ Իռլանդիայի սփյուռքը մեծ ազդեցություն է ունենում ժամանակակից տոների վրա։ Վերջին տարիներին, եղել են քննադատություններ սուրբ Պատրիկի օրվա տոնի վերաբերյալ, այն դառնալով չափազանց կոմերցիալացված և խթանելով իռլանդական բացասական կարծրատիպերը։