Bodrum Kalesi

( Սուրբ Պետրոսի ամրոց )

Սուրբ Պետրոսի ամրոց կամ Բոդրում ամրոց (թուրքերեն՝ Bodrum Kalesi), միջնադարյան ամրոց Թուրքիայի Բոդրում քաղաքում` անտիկ Հալիկառնասի քաղաքի տարածքում։ 2016 թվականին ներառվել է Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում։

Ամրոցը կառուցվել է 15-րդ դարում Հռոդոսի հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից։ Ավելի վաղ այդտեղ գտնվել է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Կարիայի տիրակալ Մավսոլի (հուն․ Μαύσωλος) դամբարանը։ Այն վնասվել է մի քանի երկրաշարժերից և 1402 թվականին փլուզվել։ Հետագայում խաչակիրները ամրոցի պատերի կառուցման ժամանակ օգտագործել են դամբարանի բեկորների մի մասը որպես շինարարական նյութ։

Ամրոցի կառուցումն սկսվել է 1404 թվականին։ Ամրաշինությունների կառուցումն իրականացվել է ճարտարապետ Հայնրիխ Շլեգելոտի ղեկավարությամբ։ 1406 թվականին կառուցվել է ամրոցի մատուռը, և իսկ պատերն ավարտին են հասցվել միայն 1437 թվականին։ Ավելի ուշ իսպանացի ասպետներն այն վերակառուցել են գոթական ոճով։

Մի քանի...Կարդալ ավելին

Մի քանի տասնամյակների ընթացքում ամրոցը պարբերաբար պաշարել են Օսմանյան կայսրության զորքերը, սակայն հաջողության չեն հասել։ 1482 թվականին գահին տիրանալու անհաջող փորձից հետո այստեղ թաքնվել է սուլթան Մեհմեդ II-ի որդին և սուլթան Բայազիդ II-ի եղբայրը։

1494 թվականին մայրցամաքի կողմից լրացուցիչ ուժեր են պահանջվել, որպեսզի ամրոցը պաշտպանները կարողանան դիմադրել թուրքերի հարձակումներին։ Այդ նպատակով մարտիկները նորից օգտագործել են քարեր Մավսոլի գերեզմանից։ Հիվանդախնամների միաբանության մեծ վարպետ Ֆաբրիցիո դել Կարետտոն կարգադրել է կառուցել կլոր բաստիոն։ Մինչև 1507 թվականի ասպետները դամբարանից տարել են վերջին քանդակները, որոնցով զարդարված էին նրա պատերը։

Մինչև 1522 թվականն աշխարհի հրաշալիքներից մեկը վերջնականապես ավերվել է, և նույն թվականի դեկտեմբերին ամրոցը հանձնվել է սուլթան Սուլեյմանին։ Միաբանության բոլոր կառույցներն ու ամրոցներն անցել են թուրքերին, իսկ մատուռը վերածվել է մզկիթի։

1962 թվականին նախկին ամրոցի շինություններում ստեղծվել է Ստորջրյա հնագիտության թանգարան, որտեղ ցուցադրվում է ուլուբուրունյան գանձը ։

Photographies by:
Horvat - Public domain
Yusuf 1907Yapimi - CC BY-SA 3.0
Yusuf 1907Yapimi - CC BY-SA 3.0
Statistics: Position
6712
Statistics: Rank
10210

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
695387214Click/tap this sequence: 4591
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Սուրբ Պետրոսի ամրոց ?

Booking.com
499.104 visits in total, 9.226 Points of interest, 405 Destinations, 243 visits today.