St Paul's Cathedral

( Սուրբ Պողոսի տաճար )

Սուրբ Պողոսի Տաճար (անգլ.՝ St Paul's Cathedral), տաճար՝ նվիրված Պողոս առաքյալին։ Գտնվում է Լանդգեյտ Հիլլ բլրի կատարին, Լոնդոնի ամենաբարձր կետում, համարվում է Լոնդոնի եպիսկոպոսի նստավայրը։

Պատմություն

Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է 1708 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ճարտարապետ Ռենի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին 1697 թվականի դեկտեմբերի 2-ին։ Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ ամբողջությամբ փոխել նախագիծը։ Առաջին նախագծով ենթադրվում էր կառուցել այրված չորրորդ տաճարի հիմքի վրա նոր մեծ եկեղեցի։ Այդ նախագիծը միանգամից մերժվեց՝ ըստ երևույթին իշխանությունները ցանկանում էին ավելի վիթխարի բան։ Երկրորդ նախագիծը նախատեսում էր եկեղեցու շինարարություն, որի հիմքը հունական խաչի տեսք կունենար։ Այդ նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվեց. բավական է նշել, որ մինչ օրս պահպանվել է 1:24 մասշտաբով իրագործված մակետը, որն այսօր ցուցադրվում է Սուրբ Պողոս Տաճարում։ Սակայն այս նախագիծն էլ մերժվեց՝ համարվելով չափից ավելի ծայրահեղական։ Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում՝ գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով։ Այս նախագիծը հաստատվեց և 1675 թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Սակայն դրանից հետո Չարլզ II թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ։ Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը։ Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է՝ Հռոմում Սուրբ Պետրոսի գմբեթի բազիլիկան։ Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. ներքին ակապելլա և արտաքին՝ քարե և ոսկե պատկերասրահները։ Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել՝ պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը։ Տաճարի զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը՝ հյուսիսարևմտյան աշտարակում և 4-ը՝ (նեռարելով Մեծ Պոլի (անգլ.՝ Great Paul) զանգակները) հարավարևմտյան աշտարակում։

Photographies by:
Mark Fosh - CC BY 2.0
Statistics: Position
404
Statistics: Rank
201137

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
567821439Click/tap this sequence: 4345
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սուրբ Պողոսի տաճար ?

Booking.com
491.939 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 145 visits today.