Ստեռլինգ կամրջի ճակատամարտ

Ստեռլինգ կամրջի ճակատամարտ, շոտլանդական անկախության առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտ։ 1297 թվականի սեպտեմբերի 11-ին Ֆորթ գետի վրա, Ստեռլինգ քաղաքի մոտ, Էնդրյու Մորեյի ու Ուիլյամ Ուոլասի զորքերը հաղթանակ են տարել Սուրրեյի 6-րդ կոմս Ջոն դե Ուեյրենի ու Հաֆ դե Քրեսսինգհեմի անգլիական միացյալ ուժերի նկատմամբ։