Շվեյցարական գվարդիա

Շվեյցարական գվարդիա (լրիվ անունը՝ լատ.՝ Cohors pedestris Helvetiorum a sacra custodia Pontificis — Շվեյցարիացիների հետևակային կոհորտա Հռոմի պապի սուրբ պահպանության), ներկայումս Վատիկանի միակ զինված ուժերի տեսակը։ Նրան իրավամբ կարելի է համարել մինչ մեր օրերը պահպանված աշխարհի ամենահին բանակը։ Հիմնադրվել է դեռևս 1506 թվականին, այս պահին ներառում է մոտ 100 գվարդիականի, որոնք պատրաստվում են շվեյցարական զինված ուժերում և ծառայում Վատիկանում։ Սակայն ռազմական գործողությունների նա մասնակցել է ընդամենը մեկ անգամ՝ 1527 թվականին։

Destinations